• Latest news

Սիրտ-անոթային հիվանդությունները Հայաստանում շարունակում են առաջատար դիրքերում մնալ

31 հունվարի, 2014  12:55

Չի կարելի առողջությանը անփույթ վերաբերվել, բժշկի այցելելը պետք է սովորական բան դառնա։ Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Ըստ նրա, սիրտ-անոթային հիվանդությունները Հայաստանում շարունակում են առաջատար դիրքերում մնալ, եւ հանդիսանում են մահերի հիմնական պատճառը։ Երկրի մեծահասակ բնակչության գրեթե 50 տոկոսը տառապում է այդ հիվանդություններով։

«Ցավոք, սիրտ-անոթային հիվանդությունները հաճախակի են դարձել նաեւ երիտասարդների շրջանում», - ասաց սրտաբան Տիգրան Պողոսյանը, ավելացնելով, որ դրա պատճառներն են նստակյաց կենսակերպը, ծխելը, խմելը, շաքարախտը, այլ առողջական խնդիրները եւ վատ սովորությունները։ Հայաստանում արդեն կարելի է 20 տարեկան երիտասարդի հանդիպել, ում սրտի վիրահատություն է կատարվել։

Մեծ դեր է խաղում այս գործում նաեւ գենետիկան, քանի որ ծնողների առողջական վիճակից է կախված, թե որքան առողջ կլինի իրենց զավակը։ Այն մարդիկ, ով սիրտ-անոթային հիվանդություններով ազգականներ ունեն, պետք է կրկնակի զգույշ լինեն։

«Նման հիվանդությունների առաջացման պատճառ կարող է դառնալ նաեւ վատ էկոլոգիան», - ասաց բժիշկը, ավելացնելով, որ գյուղական շրջաններում մարդիկ ավելի բարենպաստ պայմաններում են էկոլոգիական տեսանյկունից։ Սրտաբանը խորհուրդ տվեց միս եւ աղ քիչ օգտագործել, իսկ ծովամթերքներ, մրգեր եւ բանջարեղեն՝ շատ։

Այս հիվանդությունները ավելի բնորոշ են տղամարդկանց, թեպետ վերջին տարիներին կանայք էլ տղամարդկանցից հետ չեն մնում, եւ շուտով սիրտ-անոթային խնդիրներով կանանց եւ տղամարդկանց թիվը կհավասարվի։ Բժիշկը նշեց, որ շատ կարեւոր է ազատվել վատ սովորություններից։ Անգամ ստամոքսի հատվածում ցավերը կարող են ինֆարկտի ազդանշան լինել։

Ըստ հոգեբանի, կարծիք կա, որ սիրտ-անոթային հիվանդությունները հաճախ հետապնդում են չար եւ նախանձ մարդկանց։ «Մենք աստիճանաբար անշարժ մեքենաների ենք վերածվում, որոնք ունեն մեկ նպատակ՝ փող աշխատել», - անհանգաստացած նշեց հոգեբանը։ Ըստ Մադաթյանի, սթրեսները հետապնդում են մարդկանց ամենուրեք, անգամ փողոցում մեքենաների ձայնային ազդանշանները կարող են սթրեսի պատճառ դառնալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll