• Latest news

Ուժեղ գլխացավը թեթեւացնելու լավագույն մեթոդները

31 հունվարի, 2014  20:42

Լարվածության գլխացավերը առավել հաճախ են հանդիպում, եւ ախտահարում են մարդկանց 78%-ը: Դրանց առաջացման պատճառ կարող են լինել սթրեսը,  անքնությունը եւ թերսնուցումը:

Չնայած լարվածության գլխացավերը բավականին անհագստություն են պատճառում, դրանք չեն վկայում ավելի լուրջ խնդիրների մասին: Ցավազրկող հաբերը, ինչպիսիք են ասպիրինը, ացետամինոֆենը (Tylenol) եւ իբուպրոֆենը (Advil) սովորաբար թեթեւացնում են ցավը, բայց դրանք նույնպես իրենց հերթին վտանգավոր են առողջության համար:

Ացետամինոֆենը երկարատեւ կամ մեծ քանակություններով օգտագործման դեպքում կարող է լյարդի վնասում առաջացնել, իսկ ասպիրինը եւ իբուպրոֆենը կարող են ստամոքսի  խանգարումներ եւ արյունահոսություններ առաջացնել: Վերջին հետազոտությունները նույնիսկ ցույց են տվել, որ իբուպրոֆենը կարող է բարձրացնել սրտի հիվանդությունների ռիսկը:

 Բարեբախտաբար, ինչպես հայտնում է Newsmax Health-ը, դուք կարող եք վերահսկել ձեր գլխացավը մի քանի բնական միջոցների շնորհիվ՝

• Փորձեք անանուխի յուղ: Գերմանացի գիտնակններն իրենց հետազոտության ընթացքում ( ստուգիչ պլացեբո խմբով) գլխացավով տառապող կամավորների ճակատներին դրել են 90 տոկոսանոց էթանոլի հետ խառնված 10 տոկոսանոց անանուխի յուղ: Նրանք բացահայտել են, որ անանուխի յուղը 15  րոպե անց թեթեւացրել է գլխացավի ախտանիշները:

• Սուրճ, թեյ կամ էներգետիկ ըմպելիքներ վայելեք: Արդյունավետ բաղադրիչ է կոֆեինը, այնպես որ մի մոռացեք կոֆեինով ըմպելիք խմել: Կոֆեինն օգնում է նվազեցնել արյունատար անոթների փքվածությունը՝ օգնելով թեթեւացնել գլխացավը:

• Պիրետրում սովորական: Պիրետրումը հարյուրավոր տարիների ընթացքում օգտագործվել է գլխացավի բուժման համար: Մի հետազոտությունը ցույց  է տվել, որ օրական նվազագույնը 250 մգ ընդունումը 70% հիվանդների մոտ նվազեցնում է գլխացավի ծանրությունը: Փորձագետները կարծում են, որ պիրետրումը ուժեղացնում  է արյան հոսքը՝ թուլացնելով անոթները ( Զգուշացում՝  մի ընդունեք պիրետրում, եթե ամբրոզիայից ալերգիա ունեք):

• Շատ ջուր խմեք: Ըստ Մայոյի կլինիկայի, գլխացավերը կարող են պայմանավորված լինել ջրազրկումով:

• Ուռենու կեղեւի թուրմ օգտագործեք: Ուռենու կեղեւը հազարավոր տարիներ օգտագործվել է գլխացավի թեթեւացման համար: Այն պարունակում է ասպիրինի մշակման համար օգտագործվող սալիցին քիմիական նյութը:

• Հետեւեք ձեր սնուցմանը: Որոշ սննդամթերքներ զգայուն մարդկանց մոտ կարող են լարվածության գլխացավեր առաջացնել:Դրանք նատրիումի գլյուտամատ պարունակող մթերքներն են՝  շոկոլադ, պանիր եւ կարմիր գինի:

• Մագնեզիում ընդունեք: հետազոտությունը ցույց է տվել, որ լարվածության գլխացավեր ունեցող մարդիկ, որպես կանոն, արյան եւ ուղեղի մեջ ունեն մագնեզիումի ցածր մակարդակ: Մագնեզիումը կարելի է գտնել   նշի, բանանանի եւ ավոկադոյի մեջ:

• Քարի օգտագործեք: Աբերդինի Rowett ինստիտուտի շոտլանդացի հետազոտողները բացահայտել են, որ  հնդկական համեմունքները սալիցիլատի հարուստ աղբյուր են, որոնք բնական ցավազրկող են եւ ասպիրինի ակտիվ բաղադրիչն են: Իրականում,  քարիի մեկ չափաբաժինը զգալիորեն ավելի շատ սալիցիլատներ է պարունակում, քան ասպիրինի հաբը: Բայց քարին պետք է կծու լինի, որպեսզի օգնի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել