• Latest news

Ծխելը նպաստում է կնճիռների ի հայտ գալուն ու վատթարացնում է ակնեն

9 հուլիսի, 2015  17:40

Ծխելը նխաստում է կնճիռների վաղ ի հայտ գալուն եւ վատթարացնում է ակնե ունեցող մաշկի վիճակը, պնդում են Harrogate District Foundation Trust-ի գիտնականները: Նրանց խոսքով՝ ծխող մարդկանց մոտ ակնեից հետո ավելի խոր հետքեր եւ սպիեր են մնում՝ չծխողների համեմատ:

Հետազոտության շրջանակներում գիտնականները հետազոտել են ցանով ու ակնեով 992 մարդու եւ պարզել, որ 91 պացիենտ բշտիկներից հետո մնացած սպիներ ուներ, իսկ ծխողների մաշկը ավելի շատ էր վնասվում, իսկ սպիներն էլ ավելի խորն էին ու ավելի շատ էին՝ չծխողների համեմատ:

Ինչպես նշեց Ռաման Բհուտանին՝ հետազոտության հեղինակներից մեկը, պետք է նաեւ մի շարք այլ հետազոտություններ անցկացնել՝ հասկանալու համար ծխելու եւ մաշկի վիճակի միջեւ եղած կապը: Սակայն, ակներեւ է, որ այդ կապը կա:

Նինա Գոուդը մաշկաբանների բրիտանական ասոցիացիայից իր հերթին նշեց, որ ակնեով է տառապպում դեռահասների մոտ 80 տոկոսը, եւ շատերի մոտ խնդիրը բարդանում է սպիներ թողնելով ամբողջ հետագա կյանքում: Իսկ այն փաստը, որ ծխելը միայն վատթարացնում է ակնեն, կարող է լավ մոտիվացիա լինել դեռահասների համար՝ առողջ ապրելակերպ պահպանելու: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել