• Latest news

«Սոցիալական ծխելը» երեք անգամ ավելի հավանական է դարձնում սրտի հիվանդությունները

18 հուլիսի, 2015  18:41

Շատ մարդիկ ծխում են միայն ընկերների շրջապատում եւ կարծում են, որ ծխող չեն համարվում, քանի որ ամեն օր չեն ծխում: Այս երեւույթը շատերն անվանում են «սոցիալական ծխել», եւ այն հատկապես տարածված է երիտասարդ կանանց շրջանում:

University of Texas-ի մասնագետների պնդմամբ՝ անիմաստ է համոզել, որ «սոցիալական ծխելը» անվնաս է: Հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ այս տեսակի ծխելը երեք անգամ ավելի հավանական է դարձնում սրտի հիվանդությունների զարգացումը:

Բժիշկ Խոլահանի խոսքով՝ պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնել սոցիալական ծխողներին եւ նրանց հասցնել այն միտքը, որ շաբաթական նույնիսկ մի քանի ծխախոտը կարող է հասցնել վտանգավոր հետեւանքներին: Կան նաեւ տվյալներ, որոնց համաձայն, թոքերի քաղցկեղը նկատելիորեն ավելի հավանական է դառնում այն կանանց մոտ, որոնք օրական ընդամենը մեկ ծխախոտ են ծխում:

Իր հերթին Պատրիսիա ֆլորանը՝ Ծխախոտի վերահսկման կենտրոնի տնօրենը, նշեց, որ, բժիշկները, չեպտք է հարցնեն, ծխող է արդյոք պացիենտը, այլ պետք է հարցնեն, երբ է վերջին անգամ նա ծխել: Բանն այն է, որ «սոցիալական ծխողները» իրենց ծխող չեն համարում եւ կարծում են, որ չեն ծխում՝ զրկվելով տեղեկատվությունից այն մասին, թե ինչպես է անրդադառնում իրենց առողջության վրա շաբաթական մի քանի ծխախոտը:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Preventing Chronic Disease ամսագրում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել