El Lilly ընկերության դեղագործները հարապարակել են Ալցհեյմերի հիվանդություն ունեցող պացիենտների՝ ուղեղում կուտակվող բետա-ամիլոիդների քանակը նվազեցնող դեղորայքի կլինիկական հետազոտությունների արդյունքները: Զեկույցի համաձայն՝ դեղորայքը առաջին անգամ կարողացավ մի փոքր նվազեցնել հիվանդության զարգացումը:

Արդյունքները ներկայացվել են հուլիսի 22-ին Վաշինգտոնում կայացած Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի ասոցիացիայի ամենամյա միջազգային կոնֆերանսին:

Փորձարկվում էր «սոկանեզումաբ» (solanezumab) աշխատանքային անվանումով դեղորայքը: Փորձարկումները նախկինում իրականացրած թեստի շարունակությունն են  : Թեստերը ցույց տվեցին, որ դեղորայքն ընդունելուց հետո 18 ամսվա ընթացքում վաղ փուլում գտնվող Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ կոգնիտիվ գործառույթների վատթարացումը դանդաղեց երեսուն տոկոսով՝ այն հիվանդների համեմատ, որոնք դեղեր չէին ընդունել:

Նոր թեստավորմանը մասնակցել են վաղ փուլում գտնվող Ալցհեյմերի հիվանդություն ունեցող պացիենտները: Խմբի այն մասը, որը պլասեբո էր ընդունում, ժամանակի ընթացքում սկսել է սոլանեզումաբ օգտագործել: Այս մեթոդն ընտրվել է, որպեսզի հնարավոր լինի ստուգել, մեղմում է արդյոք դեղը հիվանդության ախտանիշները թե ազդում է դրա պատճառների վրա:  

Զեկույցի համաձայն՝ նրանք, ովքեր սկսել են սոլանեզումաբ ընդունել ավելի ուշ, թեսի ավարտին կոգնիտիվ ֆունկցիաների ավարտին հավասարվել են խմբի այն մասի ներկայացուցիչների հետ, որոնց անդադար բուժել են այս դեղորայքով: Դրա հիման վրա դեղագործները եկել են այն եզրակացության, որ դեղորայքն իսկապես ազդում է հիվանդության պատճառների վրա: Ընկերության մասնագետները հայտնել են նաև, որ դեղն օգնում է միայն թույլ արտահատված Ալցհեյմեր ունեցող մարդկանց:

213 թվականին Lilly-ն սկսել է դեղորայքի փորձարկման նոր փուլ, որը կտևի մինչև 2016 թվականի հոկտեմբեր: