• Latest news

Ծանր պայուսակը չի կարող սկոլիոզի պատճառ լինել. օրթոպեդ

23 հուլիսի, 2015  16:38

Ժողովրդի մեջ կա կարծիք, որ դպրոցականների ծանր պայուսակները կարող են նրանց մոտ սկոլիոզի զարգացման պատճառ դառնալ: Սակայն օրթոպես-տրավմատոլոգ Հակոբ Հովհաննիսյանը կարծում է, որ այս կարծիքը սխալ է եւ պայուսակներն ու ծանրությունները չեն կարող սկոլիոզի պատճառ դառնալ:

Նրա խոսքով՝ այն, թե կունենա մարդը սկոլիոզ թե ոչ, կախված է միայն ու միայն նրա գենետիկական կոդից: Շատ երեխաների մոտ 9-10 տարեկան հասակում մեջքի հետ ամեն ինչ նորմալ է լինում, իսկ հետո՝ 11-12 տարեկանում այն հանկարծակի սկսում է ծռվել: Դրա պատճառը գեներն են, եւ երեխան ի սկզբանե հակված է եղել սկոլիոզին, եւ դրա հետ դժվար թե հնարավոր է որեւէ բան անել:

Սակայն մեջքի այլ խնդիրների՝ օրինակ, օստեխոնդրոզի զարգացման գործում կենսակերպը շատ մեծ դեր է խաղում: Այստեղ եւ ծանր պայուսակները, եւ սխալ ընտրված աթոռը եւ նույնիսկ նստած ապրելակերպը կարող են հսկայական դեր խաղալ:

Ընդհանրապես, մասնագետի խոսքով, հենաշարժողական համակարգի խնդիրները զգալիորեն երիտասարդացել են, եւ դրանում մեծ ավանդ ունի նստած ապրեկալերպը, որն այսօր բնորոշ է բազմաթիվ մարդկանց: Նստած աշխատանքն ու ավտոմեքենայով տեղափոխվելը նրանք կոմֆորտ են համարում, սակայն նրանց առողջության համար այս կոմֆորտը վնասակար է: Առողջ կմախքը մկանային պատյանը որոշակի ուժ է պահանջում, սակայն նստած կյանքով ապրող մարդիկ աստիճանաբար կորցնում են այդ ուժը, եւ նրանց մոտ սկսում են ողնաշարի ու հոդերի խնդիրներ առաջ գալ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել