• Latest news

Ծխելը երրորդ ձեռքից՝ ին՞չ է դա

3 փետրվարի, 2014  16:01

Ծխախոտը վնասակար է մեր առողջությանը: Իսկ ուրիշի ծխախոտի ծուխը ներշնչելը նույնքան վտանգավոր է: Մի հետազոտության մեջ գիտնականները ցույց են տվել, որ  ծխելու ընթացքում առարկաների մակերեսին առաջացած թույները  ժամանակի ընթացքում կարող են մահացու դառնալ՝ այն ինչ հետազոտողներն անվանում են «ծխախոխոտի ծուխ երրորդ ձեռքից»:

«Մենք ուսումնասիրել ենք ծխախոտի ծխի ազդեցությունը մկների օրգանիզմի մի քանի համակարգերի վրա այնպիսի պայմաններում, որոնք մոդելավորել են մարդու վրա ծխի ազդեցությունը երրորդ ձեռքից,- ասել է հետազոտության ղեկավար, Ռիվերսայդի Քալիֆորնիայի համալսարանի բջջային կենսաբանության պրոֆեսոր Մանուելա Մարտինս- Գրինը,- մենք բացահայտել ենք, որ զգալի վնաս է հասցվում լյարդին եւ թոքերին: Շատ ժամանակ է պահանջվել մկների այս վերքերը բուժելու համար: Բացի այդ, նրանց մոտ դիտվել է գերակտիվություն»:

Մենք բոլորս ենթագիտակցաբար հասկանում ենք  երրորդ ձեռքից ծխախոտի ծխի վնասակար ազդեցությունները: Ծխողների տան պատերը դեղնած են, իսկ գորգերն ու վարագույրները ներծծված են ծխով: Բայց քանի Մարտինս-Գրինը եւ նրա գործընկերները չէին կատարել այս հետազոտությունը, տվյալները հասանելի չեն եղել լայն հասարակությանը:

Գիտնականները մկների նյարդային համակարգի ֆունկցիայի խանգարումների հետ մեկտեղ բացահայտել են լյարդի, թոքերի եւ մաշկի վնասումներ, հաղորդում է Medical Daily-ն:

«Դեռեւս պետք է պարզել այն մեխանիզմները, որոնց միջոցով ծուխը վնասում է չծխող մարդկանց, բայց այն, որ նման ազդեցությունը գոյություն ունի, դա արդեն պարզ է»,- ասել է Մարտինս-Գրինը, ավելացնելով, որ ծխողների տանը մեծացող երեխաները 40%-ով  ավելի շատ օրեր են բաց թողնում դպրոցում, քան չծխողների տանը մեծացող երեխաները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել