Պատրաստվում եք ծո՞վ մեկնել։ Ահա 10 «արեւապաշտպան» խորհուրդ մաշկաբան-վեներոլոգ Կարեն Վարդանյանի կողմից, որոնք կարող են օգտակար լինել ձեզ․
1. Ցանկալի է արեւապաշտպան միջոցներ օգտագործել, բայց ընտրել պետք է որակյալ, բարձր SPF ունեցող քսուքներ, որոնք լավ պաշտպանություն են ապահովում։ Ցանկալի է այդ միջոցները գնել դեղատներում։
2. Կարեւոր է նաեւ ուշադրություն դարձնել, որ արեւապաշտպան միջոցը ջրակայուն լինի, հակառակ դեպքում ջուրը կմաքրի այն եւ դուք կմնաք առանց պաշտպանության։ Հաշվի առեք նաեւ, որ նույնիսկ ջրակայուն միջոցների մի մասը ջրում մաքրվում է մաշկից։
3. Չարժե հենց լողափին քսել քսուքը։ Ցանկալի է դա անել տնից դուրս գալուց 15-20 րոպե առաջ։
4. Ցանկալի է ձեռքի տակ ունենալ երկու արեւապաշտպան միջոց, մեկը՝ ավելի բարձր spf-ով՝ առաջին օրերի համար, իսկ երկրորդը՝ ավելի ցածր․ դա հնարավոր կլինի հետագայում օգտագործել, երբ մաշկը հարմարվի նոր տեղին եւ մի քիչ մգանա։
Այն մարդուն, ով 60 կիլոգրամ է կշռում, 4 ճաշի գդալ քսուք է անհրաժեշտ, որ ծածկենք ամբողջ մարմինը։
5. 60 կիլոգրամ կշռող մարդուն ամբողջ մարմինը ծածկելու համար 4 ճաշի գդալ քսուք է անհրաժեշտ։ Չպաշտպանված հատվածները կարող են այրվել։
6. Ոչ մի միջոց ձեզ չի պաշտպանի ցերեկվա արեւի տակ, դրա համար էլ ժամը 11-ից 16-ը ընկած հատվածում ցանկալի է արեւի տակ չմնալ, նույնիսկ եթե շատ լավ քսուք ունեք։
7. Հաշվի առեք, որ նույնիսկ մռայլ եղանակին, նույնիսկ մառախուղի մեջ կարելի է այրվել, որովհետեւ ուլտրամանուշակագույն ճառագայթների 50 % -ը անցնում է ամպերի եւ մառախուղի միջով։ Դրա համար էլ մաշկը պաշտպանել պետք է նույնիսկ այն ժամանակ, երբ արեւ չի երեւում։
8. Քամին մեծացնում է այրվածք ստանալու վտանգը։ Հենց դրա համար էլ Սեւանի ափին այրվելն ավելի հեշտ է, քան Սեւ ծովի ափին։
9. Ջրում եւս հնարավոր է այրվածք ստանալ․ ուլտրամանուշակագույն ճառագայթները ջրի մեջ են ներթափանցում մինչեւ մեկ մետր խորությամբ, իսկ մենք սովորաբար մակերեւույթին ենք լողում։
10. Հիշեք, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։






