• Latest news

Ինչպես է ծխելն ազդում մարդկանց սեռական կյանքի վրա

8 օգոստոսի, 2015  17:58

Ծխելը միանշանակ ազդում է մարդկանց սեռական կյանքի վրա, եւ բոլորովին ոչ դրական առումով։ Ինչպես նշել է սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը, ծխելն ազդում է վերարտադրողական, բայց նաեւ՝ սեռական գործառույթների վրա, հատկապես՝ տղամարդկանց։

Մասնագետի խոսքով, ծխելն անոթների կծկումներ է առաջ բերում, այդ թվում նաեւ՝ սեռական օրգանների անոթների։ Դրանից, ինչպես եւ կարելի էր ակնկալել, կարող է նկատելիորեն տուժել էրեկցիան՝ զգալիորեն նվազեցնելով սաղմ բեղմնավորելու շանսերը։ Հենց դրա համար էլ մասնագետները կանանց, ինչպես նաեւ տղամարդկանց խորհուրդ են տալիս ծխելը թողնել, թեկուզ՝ ենթադրյալ բեղմնավորումից երեք ամիս առաջ։

Ինչպես նշել է Սեւադա Հակոբյանը, շատ մասնագետներ հրաժարվում են մարդկանց բուժել անպտղությունից, քանի դեռ վերջիններս չեն թողել ծխելը։ Լինում են հիվանդներ, որոնք ծխում են, դիաբետից եւ ճարպակալումից են տառապում, ինչպես նաեւ սրտի հետ կապված խնդիրներ ունեն, եւ զարմանում են, երբ  նրանց մոտ խնդիրներ են առաջանում սեռական կամ վերարտադրողական ոոլորտում։ Եթե մարդն ուզում է սեքսի եւ  բեղմնավորման հետ կապված խնդիրներ չունենալ, նախ եւ առաջ պիտի ազատվի ռիսկի գործոններից՝ թողնի ծխելը, կարգավորի իր քաշն ու արյան մեջ շաքարի քանակը, ավելի առողջ ապրելակերպ որդեգրի։

Հիշեցնենք, որ ծխելը նաեւ մեծացնում է քաղցկեղի որոշ տեսակների զարգացման ռիսկը, մասնավորապես՝ թոքերի եւ միզապարկի քաղցկեղի։ Այն նաեւ բարձրացնում է ձեռքբերովի թուլամտության, սրտանոթային եւ մի շարք այլ հիվանդությունների զարգացման ռիսկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել