• Latest news

Գիտնականները հերքել են ջարդված ոսկրերի վերականգնման մասին գոյություն ունեցող պատկերացումները

15 օգոստոսի, 2015  11:05

Ամերիկյան Վանդերբիլտի համալսարանի (Vanderbilt University) բուժկենտրոնի գիտնականների մի խումբ նկատել է, որ ջարդված ոսկրերի վերականգնման մասին առկա պատկերացումներն այնքան էլ ճիշտ չեն։ Համարվում է, որ ոսկրի վերականգնման համար կարեւոր է ֆիբրին սպիտակուցը։ Բայց հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ֆիբրինը չի մասնակցում վերականգնման մեջ։ Ավելին,  ջարդված հատվածում դրա կենտրոնացումը բարդացնում է ոսկրի վերականգնումը։

«Ժամանակակից շատ դեղային բաղադրություններ հիմնված են ֆիբրինի վրա՝ ջարդվածքի վերականգնումն արագացնելու համար։ Առանձին փուլերում դա կարող է օգնել, բայց մենք որոշակիորեն ցույց ենք տվել, որ դա անհրաժեշտ պայման չէ »,- մեկնաբանել է հեղինակներից Ջոնաթան Շոենկերը  (Jonathan Schoenecker)։

Ֆիբրինը մասնակցում է մակարդմանը, նրա թելիկները ինքնատիպ ցանց են ստեղծում, որը որսում է տրոմբոցիտները եւ դրանք հավաքում թանձրուկի մեջ։ Ջարդվելիս վնասվում են ոչ միայն ոսկրերը, այլեւ շատ անոթներ, եւ ֆիբրինն օգնում է թանձրուկներ ստեղծել արյունահոսությունը դադարեցնելու համար։ Դրա հետեւանքով ֆիբրինը դառնում է ջարդվածքի վայրում գլխավոր սպիտակուցը, այդ պատճառով էլ համարվում էր, որ դա օգնում է ոսկրի վերականգնմանը՝ ոսկրային կոշտուկի համար կմախք ձեւավորելով։ Շոենեկերն ու իր գործընկերները նկատել են, որ ֆիբրինոգենից (սպիտակուց, որի ճեղքումից առաջանում է ֆիբրինը) զուրկ մկների մոտ ոսկրային հյուսվածքի վերականգնումը նորմալ է տեղի  ունենում։

Գիտնականների այդ նույն խումբը ավելի վաղ ցույց է տվել անգիոգենեզի՝ անոթների ձեւավորման կարեւորությունը ջարդվածքից հետո ոսկրերի վերականգնման համար։ Այս գործընթացում մակարդումը (թանձրուկների ձեւավորումը) խոչընդոտում է անոստոմոզին  (անոթների միանալուն) եւ ոսկրերի հետագա առողջացմանը, դրա համար էլ ֆիբրինն անհրաժեշտ է վնասվածքից անմիջապես հետո, բայց հետագայում պիտի հեռացվի ջարդված հատվածից, ինչը սովորաբար տեղի է ունենում այն էնզիմների միջոցով, որոնք այն ճեղքում են եւ դուրս հանում։

Նոր փորձարկման մեջ գիտնականների խումբը ցույց է տվել, որ ֆիբրինը ճեղքող էնզիմներ չունեցող մկների մոտ խանգարվում է անոթների ձեւավորումն ու ոսկրի վերականգնումը։ Ֆիբրինոգենի (եւ, համապատասխանաբար) ֆիբրինի դուրս բերման գենետիկական մանիպուլյացիաները վերականգնում էին ոսկրի առողջացման նորմալ ընթացքը։

Այս հայտնագործությունը բացատրում է, թե ինչու հիվանդների ճարպակալումը, դիաբետը, ծխելը եւ առաջացած տարիքը դժվարացնում են ոսկրի վերականգնումը․ բոլոր այդ գործոնները կապված են ֆիբրինի ոչ այնքան արդյունավետ հեռացման հետ։ Դրանով կարող է բացատրվել նաեւ երեխաների մոտ ոսկրերի արագ վերականգնումը․ նրանց ֆիբրինոգենի մակարդակը գրեթե կիսով չափ ավելի ցածր է, քան մեծահասակների մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է