• Latest news

Հղիանալու ցանկություն ունեցող կանանց խորհուրդ չի տրվում աշխատել

22 օգոստոսի, 2015  13:01

Բրիտանացի գիտնականները տարբեր հետազոտություններ են անցկացրել ու կարողացել են ապացուցել, որ չաշխատող կանայք ավելի հեշտ են հղիանում, քան աշխատողները: Եվ ամփոփելով իրենց ուսումնասիրությունների արդյունքները, նշել են, որ հղիանալու ցանկություն ունեցող կանայք ավելի լավ է չաշխատեն:

Հետազոտության ընթացքում ընտրվել են կանայք, որոնց տարիքը կազմել է 33-ից քիչ ավելին: Բոլոր կանայք շատ տարբեր են եղել, շատերը ունեին քաշի ավելցուկ ու ծխելու սովորություն:

Ուսումնասիրության արդյունքում գիտնականները պարզել են, որ հղիությունն ու աշխատանքը կապակցված երեւույթներ են: Պարզվում է, այն կանայք, ում աշխատանքն ավելի հանգիստ ու կայուն, ավելի հեշտ են հղիանում, քան կայանք, ում աշխատանքը ծանր է եւ պարունակում է մշտական սթրես:

Այս կապակցությամբ մասնագետները հղիանալու ցանկություն ունեցող կանանց խորհուրդ են տալիս շեղվել աշխատանքից ու կենտրոնանալ մայրանալու ցանկության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll