• Latest news

Սեւ կետերով հասուն բանանները կարո՞ղ են պաշտպանել քաղցկեղից

29 օգոստոսի, 2015  15:33

Սեւ կետերով հասուն բանանները կարող են օրգանիզմը պաշտպանել քաղցկեղային հիվանդություններից:  Տոկիոյի համալսարանի ճապոնացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ լրիվ հասուն բանանը ակտիվացնում է իմունային համակարգի բջիջները, նվազեցնում է քաղցկեղի հիմնական սադրիչ հանդիսանող  բորբոքային գործընթացներից օրգանիզմի վնասվածությունը:

 Գիտնականների խոսքով, ամբողջությամբ հասունացած՝ սեւացած կաշվով կամ սեւ կետերով բանանում առկա նյութերը նպաստում են նեյտրոֆիլների եւ մակրոֆագների ակտիվացմանը. այս բջիջները պատասխանատու են ուռուցքային գործընթացները ճնշելու ընդունակ հակաբորբոքային սպիտակուցի արտադրության համար: 

 «Այդ պտուղները խթանում են ՖՆՈ-ալֆա սպիտակուցի մեծ խտություն պարունակող բջիջների արտադրությունը. այդ բջիջները ուռուցքների դեմ հզոր պայքարողներ են:  Բանանները պիտի բավականաչափ հասուն լինեն:  Որքան ավելի մուգ է բանանը, այնքան շատ են նրա մեջ  այն բնական նյութերը, որոնք ակտիվացնում են արյան սպիտակ գնդիկների աշխատանքը, եւ դա՝ ի տարբերություն կանաչ ու խակ պտուղների», - բացատրել են գիտնականները:

Հիշեցնենք, որ արյան սպիտակ գնդիկները՝ լեյկոցիտները, կարեւորագույն դեր են խաղում առողջության  պահպանման եւ օրգանիզմը շատ հիվանդություններից պաշտպանելու գործում:  

Գիտնականները միաժամանակ ընդգծում են, որ իրենց հայտնագործությունը դեռեւս լուրջ ստուգման կարիք ունի: Չնայած բանանները մեծ ներուժ ունեն եւ օգտակար են առողջության համար, դրանց օգտագործումը որոշակի սահմանափակումներ է ենթադրում: Օրինակ, այն մարդիկ, ովքեր երիկամների հետ կապված խնդիրներ ունեն, ինչպես նաեւ դիաբետով հիվանդները, պիտի հնաարավորինս հազվադեպ բանան ուտեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել