• Latest news

Կոնքազդրային հոդի փոխարինման նոր համեմատաբար անցավ վիրահատություն

6 փետրվարի, 2014  23:42

Շատերի համար կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը իրական փորձություն է:Սովորական մեթոդը նշանակում է  շաբաթներով ցավոտ վերականգնողական պրոցեսներ վերականգնողական հաստատություններում, իսկ երբեմն էլ վերադարձ դեպի  կյանք՝ սահմանափակ հնարավորություններով:

Հիմա ավելի մեծ թվով հիվանդներ են վերադառնում լիարժեք կյանքի՝ շնորհիվ կոնքի փոխարինման նոր, ավելի բարդ վիրաբուժական տեխնիկայի:

Արթրիտի եւ հիվանդ կոնքերի բուժման ամենատարածված մեթոդի՝ կոնքի սովորական հետին էնդոպրոթեզավորման դեպքում մուտքը դեպի ախտահարված հոդը իրականացվում է նստամկանների մասից՝ կոնքազդրային հոդը մերկացվում եւ հեռացվում է մեծ նստամկանը ոսկրին ամրանալու հատվածից հատելու միջոցով, տեղեկացնում է Newsmax Health-ը։  Մինչդեռ կոնքազդրային հոդի առաջնային էնդոպրոթեզավորումն իրականացվում է ցայլքի շրջանից (այն հատվածում, որտեղ մոտավոր գտնվում են տաբատի առջեւի գրպանները)՝ չվնասելով եւ բութ եղանակով տարանջատելով մկանների շերտերը:

«Հիվանդներն ապաքինվում են գրեթե երկու անգամ արագ եւ նրանց վերականգնումն արագանում է»,- ասում է Ռոյ Դավիդովիչը՝ բժշկական գիտությունների թեկնածու, Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոցի  դոցենտը եւ  Նյու Յորքի հոդերի հիվանդությունների համալսարանի հիվանդանոցի Կոնքի կենտրոնի տնօրենը:

Մեկ-երկու օր հիվանդանոցում վերականգնվելուց հետո հիվանդին տուն են ուղարկում՝ 1-2 շաբաթ բուժքույրի եւ ֆիզիոթերապեւտի հետ աշխատելու համար:

Կոնքազդրային հոդի առաջնային էնդոպրոթեզավորումն իր քննադատներն ունի: Որոշ վիրաբույժներ ասում են, որ այն հանգեցնում է մեծածավալ արյունահոսությունների, եւ մեծ է կոտրվածքների ռիսկը: Վիրահատության ընթացքում կարող են վնասվել նաեւ հիվանդների նյարդերը, ինչը հանգեցնում է թմրածության եւ կոնքի շրջանում ծակոցների առաջացման:Բացի դրանից, հետին էնդոպրոթեզավորումը կարող է միակ ընտրությունը լինել որոշ հիվանդների համար, օրինակ՝  շատ գեր մարդկանց կամ անձանց, ովքեր արդեն ունեն կոնքազդրային հոդի մետաղական իմպլանտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել