• Latest news

3 անսպասելի խորհուրդ ՝ երիտասարդությունն ու գեղեցկությունը պահպանելու համար

9 սեպտեմբերի, 2015  11:49

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, նշվում է Գեղեցկության միջազգային օրը, եւ այդ կապակցությամբ NEWS.am Medicine-ի խմբագրությունը ձեզ է ներկայացնում մի քանի անսպասելի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը:

Մի օգտագործեք երանգավորող քսուք

Երանգավորող քսուքն ու դիմափոշին այն կոսմետիկ միջոցներն են, առանց որոնց հայուհիների մեծ մասը չի պատկերացնում իր կյանքը: Սակայն այդ միջոցները առողջ ու գեղեցիկ մաշկի գլխավոր թշնամին են, հավաստիացնում է մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը: Եվ երանգավորող քսուքը, եւ դիմափոշին հսկայական վնաս են հասցնում մաշկին ու նպաստում են դրա արագ ծերացմանը, դրա համար էլ դրանք կարելի է օգտագործել միայն առիթից առիթ, բայց ոչ ավելի հաճախ:

Արեւայրուք մի ընդունեք

Արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները մեր մաշկի եւս մեկ սարսափելի թշնամին են: Ինչպես վստահեցնում է ուռուցքաբան Հրայր Հակոբյանը, հենց դրանց պատճառով է զարգանում քաղցկեղի ամենասարսափելի տեսակներից մեկը՝ մելանոման՝ մաշկի քաղցկեղը: Ավելին, այդ ճառագայթների ազդեցոիւթյունը ծերացնում է մաշկը, արեւայրուքից հետո, հատկապես եթե մարդն ամեն տարի է այն ընդունում, մաշկի վրա կնճիռներ են հայտնվում, ու մարդը սկսում է ավելի ծեր երեւալ, քան իրականում է:

Թույլ մի տվեք ծխել ձեր ներկայությամբ

Բոլորը գիտեն թոքերի ու սրտանոթային համակարգի վրա ծխախոտի ծխի կործանարար ազդեցության մասին, բայց քչերը գիտեն, որ ծխելը նաեւ վատ է ազդում մաշկի, ատամների ո մազերի վիճակի վրա, ու իհարկե նպաստում է արագ ծերացմանը: Ավելին, մեր արտաքինի վրա նույնատիպ ազդեցություն է թողնում նաեւ պասիվ ծխելը: Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը բոլոր նրանց,  ովքեր ուզում են երիտասարդ մաշկ ունենալ խորհուրդ է տալիս հրաժարվել ծխելուց ՝ թե ակտիվ, թե  պասիվ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll