• Latest news

Լյարդի հիվանդությունների զարգացմանը նպաստող ինը գործոն՝ ոգելից խմիչքից բացի

22 սեպտեմբերի, 2015  21:25

Լյարդը ոչ միայն ոգելից խմիչքից կարող է վնասվել, այլեւ մի շարք այլ բաներից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լյարդի հիվանդությունների զարգացմանը նպաստող ինը գործոն (նման գործոններն ի դեպ 100-ից ավելին են):

1. Ճարպակալում

Ճարպակալման հետեւանքով լյարդում ճարպեր են կուտակվում, սկսվում է բորբոքում: Ճարպակալումը կարող է լյարդի ճապային ոչալկոհոլային հիվանդության զարգացման պատճառ դառնալ, ինչն է իր հերթին կարող է բարդացումների եւ ի վերջո ՝ ցիրոզի պատճառ դառնալ:

2. Ժառանգականություն

Գեները, որոնք դուք ժառանգում եք ձեր ծնողներից, նույնպես մեծ դեր են կատարում լյարդի հիվանդությունների զարգացման հարցում: Շատ հիվանդությունների նկատմամբ հակումը մենք ժառանգում ենք անոմալ գեների ձեւով:

3. Իմունային համակարգ

Կան մի շարք աուտոիմունային հիվանդություններ, որոնց դեպքում իմունիտետը գրոհում է լյարդի վրա, սակայն գիտությունն, ավաղ, դեռ չգիտի, թե ինչու են դրանք առաջանում ու հատկապես ինչն է ստիպում իմունային համակարգին գրոհել մարդու օրգանների, այլ ոչ թե վիրուսների ու մանրէների վրա:

4. Դեղորայք

Ձեր ընդունած դեղամիջոցների մեծ մասը օրգանիզմից հանվում է լյարդի միջոցով, դրա համար էլ այդ դեղամիջոցների թունավոր միացությունները կամ էլ դրանց չափաբաժնի գերազանցումը կարող են լուրջ վնաս պատճառել լյարդին:

5. Դաջվածք

Չախտահարված գործիքերի միջոցով դաջվածքներ անելու ժամանակ կարելի է վարակվել հեպատիտ B-ով եւ C-ով: Վարակվելու վտանգը շատ մեծ է, նույնիսկ եթե դաջվածք անողը նոր գործիքներ է օգտագործում, բայց օգտվում է ներկի նույն բանկայից:

6. Չպաշտպանված սեքս

Հեպատիտ B եւ C վիրուսներով կարելի է վարակվել նաեւ չպաշտպանված սեքսի միջոցով:

7. Ճամփորդություններ

Հեպատիտ A –ն կարող է փոխանցվել նաեւ սննդի կամ ջրի միջոցով, իսկ հեպատիտ B-ն ՝ վարակված արյան կամ էլ մարմնի հեղուկների հետ շփման միջոցով: Դրա համար էլ ճամփորդությունների ժամանակ պետք է ծայրաստիճան զգույշ լինել:

8. Ծխել

Ծխելը, ինչպես նաեւ ոգելից խմիչքը, կարող է վնասել լյարդը ու նույնիսկ քաղցկեղ առաջացնել: Ավելին ՝ ինչպես ցույց են տվել վերջերս արված հետազոտությունները, լյարդի քաղցկեղի դեպքերի կեսից ավելին պայմանավորված է հենց ծխելով:

9. Սննդային հավելումներ

Որոշ բույսեր, սննդային հավելումներ ու վիտամիններ կարող են վնասել լյարդին, հատկապես եթե չափազանց շատ օգտագործեք դրանք: Մինչ դեղաբույսեր կամ վիտամիններ ընդունելը խորհրդակցեք բժշկի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել