• Latest news

Գիտնականներին հաջողվել է փորձասրվակի մեջ սպերմատազոիդներ աճեցնել

22 սեպտեմբերի, 2015  18:04

Պատմության մեջ առաջին անգամ Institut de Génomique Fonctionnelle- ի ֆրանսիացի գիտնականներին հաջողվել է փորձասրվակի մեջ մարդու սպերմատազոիդ աճեցնել: Այդ նպատակով նրանք գտել են վեց կամավոր տղամարդկանց, ովքեր ամուլ էին:

Ֆիլիպ Դյորանֆի ղեկավարության ներքո հետազոտողները փորձի մասնակիցներից չհասունացած սպերմատազոիդներ են վերցրել ու ստացված նյութի հիման վրա, հատուկ կենսաբանական ռեակտորի օգնությամբ կարողացել են աճեցնել արհեստական սպերմատազոիդներ: Վերջին 20 տարիներին շատ գիտնականներ բազմիցս փորձել են աճեցնել սպերմատազոիդներ, որոնք ունակ կլինեին բեղմնավորել ձվաբջիջը, բայց այդ բոլոր փորձերն ապարդյուն էին անցել:

Մասնագետների կարծիքով, այս հաջողությունը մոտ ապագայում կարող է օգնել տղամարդկային ամլության բուժմանը ու պարզապես անփոխարինելի կլինի այն մարդկանց համար, ովքեր քաղցկեղով են հիվանդացել ու քիմիաթերապիայից հետո անպտուղ են դարձել, սակայն առայժմ տեխնոլոգիաները պետք է մի շարք փորձարկումներ անցնեն ու կատարելագործվեն, ինչի համար առնվազն չորս տարի է պահանջվում:

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ տղամարդկանց իմպոտենցիայի ու անպտղության հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել ԳՄՕ ու պեստիցիդներ պարունակող մթերքների գործածումը: Հետազոտողների խոսքով, վերարտադրողական գործառույթների նվազեցման պատճառ կարող է լինել նաեւ մարիխուանա ծխելը եւ անառողջ կենակերպը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll