• Latest news

Երեւանում կանցկացվի Ասիական առաջին տարածաշրջանային բուժքույրական գիտաժողովը

24 սեպտեմբերի, 2015  22:34

Երեւանում եւ Ստեփանակերտում սեպտեմբերի 26–30–ը կկայանա բուժքույրական համաժողով եւ բուժքույրերի համագումար։

2015թ. սեպտեմբերի 26-ին Երեւանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում կկայնա Ասիական առաջին տարածաշրջանային բուժքույրական գիտաժողովը, որի կազմակերպիչներն են Sigma Theta Tau Միջազգային բուժքույրական պատվավոր միությունը, Միության Երեւանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի Քայ Դելտա մասնաճյուղը: Գիտաժողովի կարգախոսն է. «Գլոբալ բուժքույրական համագործակցություն՝ գլոբալ առողջության համար»:

ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարաությունը, Հայաստանի Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիան (նախագահ ԲԳԴ Ալինա Քուշկյան), Երեւանի հայ- ամերիկյան էրեբունի պետական բժշկական քոլեջը՝ համագործակցելով ԱՄՆ Գլոբալ կրթության զարգացման ինստիտուտի և Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միության հետ, սեպտեմբերի 27-28-ին Երեւանում համատեղ կազմակերպում են Հայաստանի 3-րդ միջազգային բուժքույրական համագումարը, որի կարգախոսն է. «Բուժքույրություն. կրթություն՝ միտված բուժքույրերի եւ պացիենտների անվտանգությանն ու բուժման արդյունքներին»:

Համագումարին մասնակցելու են Հեստեր Կլոպերը՝ Sigma Theta Tau Միջազգային բուժքույրական պատվավոր միության ներկայիս նախագահը, Պատրիցիա Թոմսոնը՝ միության գլխավոր գործադիր  տնօրենը, 2009-2011թթ. նախագահ Կարեն Մորինը, ԱՄՆ Գլոբալ կրթության զարգացման ինստիտուտի ներկայացուցիչները,  վաստակաշատ դասախոսներ՝ Կանադայից, Անգլիայից, Իտալիայից, Հոնգ-Կոնգից, Չինաստանից, Լիբանանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:

Սեպտեմբերի 30-ին ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտում կկայանա Միջազգային բուժքույրական համագումարի շարունակությունը, որի կազմակերպիչներն են. ՀՀ և ԼՂՀ  առողջապահության նախարարությունները: Համագումարին կմասնակցեն 500-ից ավելի արցախցի բուժքույրեր, ովքեր Արցախի առողջապահության զարգացման շարժիչ ուժն են թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական իրավիճակներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել