• Latest news

Ուսանողուհին ձեռնոց է ստեղծել, որը շարժումների լեզուն վերափոխում է խոսքի եւ տեքստի (ֆոտո)

1 հոկտեմբերի, 2015  16:38

Լոնդոնի համալսարանի ուսանողուհի Խադիլ Այուբը հատուկ ձեռնոց է ստեղծել, որը շարժումների լեզուն վերափոխում է խոսքի եւ տեքստի՝ այդպիսով նպաստելով տեսողության, խոսքի կամ լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ շփմանը։

Ուսանողուհին վերոհիշյալ սարքի երեք նախատիպ է ստեղծել․ առաջինը նման էր խոհանոցային ձեռնոցի, որից բազմաթիվ հաղորդալարեր էին կախված եւ որը կարող էր միայն մեկ տառ արտաբերել։ Սարքի երկրորդ տարբերակը մի քայլ առաջ էր նախորդից եւ ավելի հզոր էր, իսկ երրորդը եւ այս պահին վերջինը շատ շքեղ տեսք ունի եւ տեխնիկական բնութագրերով էլ  տարբերվում է սկզբնական տարբերակներից․ ձեռնոցը կարող է  արտաբերել այն բառերը, որոնք ցույց են տրվում շարժումների լեզվի միջոցով՝ այն սենսորների շնորհիվ, որոնք տեղադրված են մատների ծայրերին․ դրանք հասկանում են, թե ձեռքն ինչ դիրքում է եւ թե այդ դիրքն ինչ է նշանակում։ Տեղեկատվությունը հաղորդվում է հատուկ համակարգիչ, որը վերծանում է այն եւ վերափոխում խոսքի կամ տեքստի։

Ուսանողուհին նախատեսել է այնուհետեւ ստեղծել ձեռնոցի ավելի հզոր տարբերակ, որը WiFi ցանցի միջոցով կմիանա սմարթֆոնին եւ  շարժումների լեզվի միջոցով հաղորդակցվող մարդկանց հնարավորություն կտա ընդհանուր լեզու գտնել բացարձակապես բոլորի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել