• Latest news

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունն ու բրոնխիալ ասթման Հայաստանում թոքերի հիվանդությունների առաջատարներ են

2 հոկտեմբերի, 2015  20:36

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունն ու բրոնխիալ ասթման Հայաստանում թոքերի ամենատարածված հիվանդություններն են։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը։

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունն (ԹՔՕՀ) իրականում հիվանդությունների խումբ է, որոնք հանգեցնում են թոքերում օբստրուկտիվ փոփոխությունների զարգացմանը։ Դրանք տարածված են ամբողջ աշխարհում, հատկապես՝ չափահաս բնակչության շրջանում, իսկ դրանց ի հայտ գալը սովորաբար կապված է կենսակերպի հետ (ծխելու) եւ մասնագիտության (վնասակար նյութերի, ճառագայթման ազդեցության)։ Տարբեր տվյալների համաձայն, տարբեր երկրներում այդ հիվանդությամբ տառապում է մարդկանց 20 տոկոսը։ Հայաստանի վերաբերյալ հավաստի վիճակագրություն ցավոք չկա, բայց թվերը հազիվ թե տարբերվեն համաշխարհայինից։

Այսօրվա դրությամբ ԹՔՕՀ-ն անբուժելի հիվանդություն է։ Ժամանակակից գիտությունն ի վիճակի է միայն դանդաղեցնել հիվանդության զարգացումը եւ բարելավել հիվանդի կյանքի որակը։ Իհարկե դրա շնորհիվ այսօր ԹԽՕՀ-ով ապրող մարդկանց թիվն անհամեմատ ավելի մեծ է. անցյալում նրանք մահանում էին ախտորոշումից անմիջապես հետո։

Ինչ վերաբերում է բրոնխիալ ասթմային, Անդրանիկ Ոսկանյանի եւ նրա գործընկերների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ընդամենը 1 ծխող ունեցող ընտանիքների երեխաների 12 տոկոսը տառապում է բրոնխիալ ասթմայից։ Այդ թվերն աճում են, եթե ընտանիքում մեկից ավելի ծխող կա։ Այսպես, եթե երկու ծնողն էլ ծխում են, երեխաների 22 տոկոսի մոտ է ասթմա հայտնաբերվում, իսկ եթե ընտանիքում 4 եւ ավելի ծխող կա, այդ հիվանդությունը վնասում է երեխաների կեսին։ Ուրախացնում է սակայն այն, որ շատ ծնողներ թողնում են ծխելը, երբ մասնագետները նրանց բացատրում են, որ իրենց երեխաները հիվանդանում են այդ ծխի պատճառով։

Արժե նաեւ նշել, որ Հայաստանում քաղցկեղի ամենատարածված տեսակը թոքերինն է, որը եւս կապված է ծխելու եւ անառողջ ապրելակերպի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել