• Latest news

Ծխող կանայք ունեն կրծքագեղձի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ

11 փետրվարի, 2014  19:34

Ծխող կանայք  ունեն կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ավելի բարձր ռիսկ, ասվում է նոր հետազոտությունում:

Նվազագույնը 10 –ը տարի  օրական մեկ տուփ ծխախոտ օգտագործած 20 – 44 տարեկան  կանայք 60%-ով ավելի բարձր ռիսկ են ունեցել էստրոգեն դրական կրծքագեղձի քաղցկեղի զարգացման համար:

Սիեթլի, Հաթչինսոն Ֆրեդի ուռուցքաբանության գիտական կենտրոնից հետազոտության ավագ հեղինակ բժիշկ Քրիստոֆեր Լին եւ նրա թիմը վերլուծել են  Մեծ Սիեթլի երիտասարդ կանանց  տվյալները, ում  մոտ 2004 – 2010 թվականների ընթացքում ախտորոշվել է  կրծքագեղձի քաղցկեղ, տեղեկավնում է Fox News-ը։

Նրանցից 778 –ի մոտ ախտորոշվել է  էստրոգեն ընկալիչների հանդեպ դրական տիպ, իսկ 182-ի մոտ՝  ավելի քիչ տարածված, բայց ավելի ագրեսիվ քաղցկեղի եռակի բացասական տիպը:

Հետազոտողները համեմատության համար նաեւ դիտարկել են  քաղցկեղով չտառապող 938 կնոջ տվյալներ:

Այս հետազոտության ընթացքում երիտասարդ կանայք, ովքեր երբեւէ ծխել են, 30 տոկոսով ավելի շատ են հակված եղել կրծքագեղձի ցանկացած տիպի քաղցկեղի զարգացմանը քան երբեւէ չծխած կանայք:

Երբ հետազոտողները առանձին վերլուծել են կրծքագեղձի քաղցկեղի յուրաքանչյուր տիպը, պարզել են, որ ոչ մի կապ չկա ծխելու եւ եռակի բացասական կրծքագեղձի քաղցկեղի միջեւ:

Իսկ կանայք, ովքեր հաղորդել են նվազագույնը 10 –ը տարի  օրական մեկ տուփ ծխախոտի օգտագործման մասին,  քաղցկեղի այդ տիպի զարգացման 60%-ով ավելի բարձր ռիսկ են ունեցել։

Շատ հնարավոր է, որ ծխախոտի մեջ պարունակվող որոշ նյութեր ազդում են էստրոգենների նման եւ նպաստում   էստրոգենային ընկալիչների հանդեպ դրական կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll