• Latest news

Կինն իր երիկամը նվիրել է ծանր հիվանդ անծանոթ կնոջը

20 հոկտեմբերի, 2015  19:07

Այս լուսանկարի վրա պատկերված է, թե ինչպես է ցմահ դիալիզի դատապարտված հիվանդ կինը գրկում այն կնոջն, ով փրկել է իրեն՝ նրա համար երիկամի դոնոր դառնալով:

Սթեյսի Հյուիթի (լուսանկարի վրայի շիկահեր կինը ) երիկամները սկսել էին չաշխատել ու առանց նոր երիկամի նա ստիպված էր լինելու ամբողջ կյանքն անցկացնել դիալիզով: Երիկամների խնդիրների պատճառով նա շատ թույլ էր, չէր կարողանում քայլել ու արագ հոգնում էր: Նրա ծնողները չէին կարող նրա համար դոնոր դառնալ, իսկ ցուցակով իր հերթին սպասելու դեպքում հնարավոր է երեք տարի պահանջվեր, իսկ նա դժվար թե կարողանար այդքան երկար դիմանալ: Այդ ժամանակ նրա ծնողները սոցիալական ցանցերում գրեցին այն մասին, որ Սթեյսին, որը փոքրիկ դուստր ուներ, երիկամի շտապ ներպատվաստման կարիք ունի:

Լուիզա Դրյուերին (լուսանկարի վրայի թխահեր կինը)՝ Լոնքոլնշիրից, կարդացել էր Սթեյսիի մասին հաղորդագրությունը Ֆեյսբուքում ու որոշել օգնել նրան՝ նվիրելով իր երիկամը:

«Ես եւ ամուսինս՝ Նիգելը, երեկոյան գինի էինք խմում ու Ֆեյսբուք կարդում: Երբ ես տեսա այդ հաղորդագրությունը, հասկացա որ եթե կարող եմ օգնել՝ ուրեմն անպայման կանեմ դա »,- պատմեց Լուիզան:

13 ամսվա ընթացքում բժիշկները թեստեր ու անալիզներ էին անում, ու ի վերջո պարզեցին, որ Լուզան կարող է դառնալ Սթեյսիի դոնորը:

«Մարդիկ ինձ հարցնում էին՝ նա իմ ընկերուհի՞ն է, թե ոչ ու զարմանում էին՝ իմանալով, որ մենք առհասարակ ծանոթ չենք »,- ասում է Լուիզան:

Ճիշտ է, վիրահատությունից առաջ Լուիզան էլ էր սկսել անհանգստանալ:

«Ամենից շատ ես վախենում էի, որ չեմ արթնանա ու երեխաներս ստիպված կլինեն առանց մայրիկի մեծանալ, մինչդեռ ես այդ քայլին գնում էի, որպեսզի մեկ այլ երեխա ստիպված չլինի առանց մոր մեծանալ »,- խոստովանում է Լուիզան:

Սակայն վիրահատությունը երկու կանանց համար էլ հաջող էր անցել՝ Լուիզայի հետ ամեն ինչ կարգին է, իսկ Սթեյսին իրեն անմիջապես սկսել է ավելի լավ զգալ:

«Անհավանական է, ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես շնորհակալ լինեմ նրան: Նա կարող էր ցանկացած պահի հրաժարվել՝ պետք է շատ քաջ լինես, որպեսզի օրգանդ տաս մի մարդու, ում նույնիսկ չես ճանաչում»,- պատմել է Սթեյսին:

Սա թերեւս ողջ դոնորից վերցված օրգանի առաջին փոխպատվաստումն է, որը կազմակերպվել է սոցիալական ցանցի օգնությամբ: Հիմա Լուիզայի ու Սթեյսիի միջեւ առանձնահատուկ կապ է ստեղծվել, որը կտեւի նրանց ամբողջ կյանքի ընթացքում: Ի վերջո, նրանք այլեւս օտար չեն իրար համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է