• Latest news

Երիտասարդ բժիշկները կանցկացնեն գիտաժողով «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ» թեմայով

22 հոկտեմբերի, 2015  18:37

Վերջին տարիներին բնակչության, հասարակական խմբերի, անհատների սոցիալ- տնտեսական բարեկեցության մակարդակը գնահատելու եւ նրանց կողմից նյութական բարիքների հասանելիությունը բնութագրելու համար ավելի ու ավելի հաճախ կիրառվում է կյանքի որակ հասկացությունը:

Ս.թ. նոյեմբերի 6-7-ը «ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոնի կոնֆերանս դահլիճում, ժամը 10:00-ին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի եւ Հայկական hակածերացման բժշկական ասոցիացիայի գործադիր կոմիտեների նախաձեռնությամբ տեղի կունենա համատեղ գիտապրակտիկ համաժողով` «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» թեմայով :

Երկօրյա համաժողովի շրջանակներում Դուք կծանոթանաք առողջությամբ պայմանավորված կյանքի որակի բազմապրոֆիլ մոտեցմանը։

Պատվիրակների ենթադրյալ քանակը 400-500 հոգի։

Համաժողովին հրավիրված են հատուկ հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից եւ Շվեցարիայից:

- Կոնստանտինոս Լուկիդիս MD, առաջատար արյունաբան, ներքին հիվանդությունների համալսարանական կլինիկա ՝ «Bruderholz« Բազել, Շվեյցարիա:

 - Ս.Յու.Կալինչենկո- պրոֆեսոր բ.գ.դ. ՄԺԲՀ (РУДН) էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ  , «Պրոֆեսոր Կալինչենկոյի կլինիկայում» գիտական ղեկավար (Ռուսաստան, Մոսկվա):

Գլխավոր հովանավորներ` Takeda, Astellas

Հովանավորներ` Prom-Test, Rocordati, Unipharm, Bayer Health care

Տեղեկատվական հովանավորներ` NEWS.am Medicine, Med-Practic, Առողջություն ամսագիր, Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոն Հայաստանում,  Analitik.am, hayacq.am

Գործընկեր` Platinium.ink 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել