• Latest news

Հոկտեմբերի 26-ին Երեւանում օստեոպորոզի վերաբերյալ միջազգային խոշոր գիտաժողով տեղի կունենա

24 հոկտեմբերի, 2015  14:05

Հոկտեմբերի 26-ին Երեւանում միջազգային խոշոր գիտաժողով տեղի կունենա  «4th Leadership Roundtable on Osteoporosis» վերնագրով, որին կմասնակցեն ամբողջ աշխարհից օստեոպորոզի բազմաթիվ մասնագետներ եւ շատ հարգելի հյուրեր: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանի Բժշկական քոլեջի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի պետ պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը   (John P. Bilezikian):  

Մասնագետները կքննարկեն օստեոպորոզի, ճիշտ սնվելու խնդիրներ, ինչպես նաեւ  դիաբետի, ճարպակալման ազդեցությունը օստեոպորոզի զարգացման ռիսկի վրա: Մեծ ուշադրություն կդարձնեն նաեւ վահանաձեւ գեղձի խնդիրներին:  

Ինչպես նշել է պրոֆեսոր Բիլեզիկյանը, հրավիրված հյուրերի թվում է նաեւ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Ակնկալվում է նաեւ առողջապահության, սփյուռքի եւ կրթության նախարարների, քաղաքապետարանի եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ներկայացուցիչների ներկայությունը: Համաժողովին կմասնակցի նաեւ Օստեոպորոզի Ռուսական ընկերակցության նախագահ Օլգա Լեսնյակը: Գիտաժողովը կազմակերպել է Օստեոպորոզի հայկական ընկերակցությունը եւ նրա  ղեկավար Վարդա Բաբայանը: 

Գիտաժողովի մեկնարկը կտրվի երեւանյան Մարիոթ հյուրանոցում, ժամը  14:00-ին:

Նախատեսված է ամբողջ աշխարհում իրադարձության վերաբերյալ մամուլի հաղորդագրություն տարածել երեք լեզվով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել