• Latest news

Հայաստանի եւ ՌԴ երիտասարդ բժիշկները Երեւանում համագործակցության հուշագիր կստորագրեն

3 նոյեմբերի, 2015  14:22

«Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ․ միջմասնագիտական մոտեցում» թեմայով համաժողովի ընթացքում, որը տեղի կունենա Երեւանում նոյեմբերի  6-7-ը, նախատեսվում է կազմակերպիչներից մեկի՝ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» եւ «Ռուսաստանի երիտասարդ բժիշկների համագործակցության» միջեւ հուշագրի ստորագրում։ Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին տեղեկացրել է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա ներկայացուցիչ Գեւորգ Գրիգորյանը։

Նրա խոսքով, Երեւանում համաժողովին մասնակցելու են հրավիրված  Ռուսաստանի երիտասարդ բժիշկների համագործակցության նախագահ եւ փոխնախագահ Իլյա Իլյինցեւը եւ Դմիտրի Բուլետովը։ Նրանք կքննարկեն կազմակերպչական բնույթի հարցեր, նաեւ զեկույցներ կկարդան Ռուսաստանում հիվանդների կյանքի որակի վերաբերյալ։ 

Միջազգային մասնակիցներ ներառող «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ․ միջմասնագիտական մոտեցում» համաժողովը տեղի կունենա 2015-ի նոյեմբերի 6-7-ին, Երեւանի «Էլիտ-պլազա» բիզնես-կենտրոնի սրահներում։

Համաժողովի կազմակերպիչներն են` Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան եւ Հայկական hակածերացման բժշկական ասոցիացիան:

Գլխավոր հովանավորներն են՝ Takeda-ն, Astellas-ը։ Հովանավորներն են՝ Prom-Test-ը, Rocordati-ն, Unipharm-ը, Bayer-ը։

Տեղեկատվական հովանավորներն են՝ NEWS.am Medicine-ը, Med-Practic-ը, «Առողջություն» ամսագիրը, Հայաստանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը, Analitik.am-ը, hayacq.am-ը։ Գործընկեր` Platinium.ink։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է