• Latest news

Առողջապահության նախարարություն. շուկայում առկա է «Քսելոդա» դեղի համարժեք փոխարինողը

13 նոյեմբերի, 2015  20:26

Դեղ արտադրող եւ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ առողջապահության նախարարի հերթական հանդիպման ընթացքում օրակարգում էր ներմուծվող դեղերի գների վերանայման հարցը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Անդրադառնալով օրեր առաջ մամուլում լայն արձագանք ստացած «Քսելոդա» դեղի` սպառողին չհասնելու մասին տեղեկատվությանը, նշվեց, որ ՀՀ-ում գրանցված է «Քսելոդա» դեղի ազդող նյութ պարունակող այլ արտադրողի («Կապեցիտաբին») դեղը, ինչպես նաեւ շուկայում առկա է վերոնշյալ դեղի համարժեք փոխարինողը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը`  կարեւորելով դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնի առաջնահերթությունը եւս մեկ անգամ  դեղ արտադրող եւ ներմուծող ընկերությունների ղեկավարներին հորդորեց  վերանայել ներմուծվող դեղերի գները:

Նա շեշտեց, որ դեղերի գների իջեցումը բնակչության համար շատ կարեւոր հանգամանք է, ինչը կնպաստի  նաեւ դեղերի ստվերային շրջանառության նվազեցմանը:

Նախարարը մասնակիցներին ներկայացրեց հոկտեմբերին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախարարական նիստի քննարկման արդյունքները, դեղերի ոլորտին առնչվող խնդիրները, ինչպես նաեւ ձեռքբերումները:

Արմեն Մուրադյանը հանձնարարեց ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչությանը, ինչպես նաեւ Է. Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին շարունակել դեղերի մեծածախ եւ մանրածախ գների մշտադիտարկման աշխատանքները եւ ամփոփել արդյունքները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել