• Latest news

10 պատճառ ծխելը հենց հիմա թողնելու համար

14 փետրվարի, 2014  14:17

Դեռեւս բավականին դրդապատճառներ չունե՞ք ծխելը թողնելու համար: Ահա ծխելը հենց հիմա թողնելու 10 պաճառ՝

  1.  Ծխելը բացասաբար է ազդում  տղամարդու սեռական առողջության վրա: Նիկոտինը նեղացնում եւ վատացնում է վերջույթների արյունամատակարարումը, ինչն ավելի մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել էռեկցիայի հետ խնդիրների եւ շագանակագեղձի բորբոքման: Համաձայնեք, քիչ տղամարդ կցանկանա առնչվել այսպիսի խդիրների հետ մինչեւ 40 տարեկանը: Նիկոտինը բացասաբար է ազդում նաեւ սերմի որակի եւ սպերմատոզոիդների շարժունակության վրա՝ դրանով իսկ նվազեցնելով երեխա ունենալու հավանականությունը:
  2. Կնոջ վերարտադրողական համակարգը նւյնպես տուժում է: Ծխող կնոջն ավելի դժվար է հղիանալ եւ առանց  բարդությունների անցկացնել հղիությունը։ Համաձայն արեւմտյան բժիշկների վիճակագրության, ծխող կնոջից ծնված երեխան, ծնվում է անհաս եւ/կամ  մահանում է կյանքի առաջին ամիսներին: Բացի դրանից, բժիշկների կարծիքով, ծխող չբեր կանանց թիվն երկու անգամ ավելի շատ է:
  3. Օրվա ընթացքում քանի՞ գլանակ եք դուք ծխում: Հայաստանում մեկ տուփ ծխախոտն արժե 350-ից 1000 դրամ:  Եթե դուք օրական մեկ տուփ եք ծխում, ապա մեկ ամսվա ընթացքում ծխախոտի վրա դուք ծախսում եք մոտ 10500-30000 դրամ: Դա տարեկան կազմում է 126000-360000 դրամ: Եթե դուք օրական երկու տուփ եք ծխում, ապա այս թիվը բազմապատկեք երկուսով: Այդ գումարով կարելի է ինչ-որ լավ տեխնիկա կամ շատ նոր  հագուստներ գնել կամ գնալ ինչ-որ տեղ հագստանալու:
  4. Նկատե՞լ եք, որ չծխող մարդիկ սովորաբար ավելի լավ տեսք ունեն:  Ծխոզղների մեծամասնությունն անառողջ, դեղնավուն մաշկի գույն ունի, փշրվող  ատամներ, անկենդան մազեր: Ընդ որում ծխողների մաշկն ավելի շուտ է կնճռոտվում եւ ծերանում:  Այս ամենը տեղի է ունենում  նիկոտինի ազդեցությամբ պայմանավորված արյան շրջանառության խանգարումների պատճառով:  Մինչդեռ այս բոլոր գործընթացները կարելի է դադարեցնել՝ հենց հիմա թողնելով ծխելը:
  5. Դուք սիրո՞ւմ եք ձեր երեխաներին: Այդ դեպքում չէր խանգարի նաեւ մտածել նրանց առողջության մասին:  Երեխայի օրգանիզմն ավելի թույլ է, քան հասուն մարդունը, եւ պասիվ ծխելը դժվար թե նրանց ավելի առողջ դարձնի: Չէ որ ծխողների երեխաներն ավելի շատ են հակված մրսածությունների եւ վարակային հիվանդությունների զարգացմանը:
  6. Կենդանիները նույնիսկ ավելի շատ են տառապում ծխից, քան մարդիկ:  Եթե դուք տանը կատու կամ շնիկ ունեք, տուփից ծխախոտ հանելիս, հիշեք, որ նիկոտինը տնային կենդանիների մոտ առաջացնում է քաղցկեղային հիվանդություններ, ընդ որում ավելի հաճախ եւ ավելի շուտ քան մարդկանց մոտ:
  7. Ծխելը բոլորովին էլ մոդայիկ չէ, իսկ մատների արանքի  ծխախոտն էլ մարդուն ավելի գեղեցիկ կամ սեքսուալ չի դարձնում:  Դեռ Չեխով է ժամանակին ասել, որ «ծխոխ կնոջը համբուրելը նույնն է, ինչ  համբուրել մոխրամանը»: Այսօր նույնիսկ ծխող տղամարդիկ ճիշտ նույն կերպ են մտածում՝ ծխախոտը կնոջն ավելի գրավիչ  եւ սեքսուալ չի դարձնում:
  8. Ծխող մարդկանց ընկալիչներն ավելի քիչ զգայուն են, քան չծխողներինը, քանի որ նրանց ավելի դժվար է զգալ  ծաղիկների կամ օծանելիքի բույրը, կամ վայելել լավ ուտելիքի  համը: Վատանում է նաեւ ծխողների տեսողությունը: Հենց որ դուք թողնեք ծխելը, սնունդն ավելի համեղ կդառնա, բույրն ավելի սուր, իսկ պատկերներն ավելի հստակ:
  9. Բոլորն արդեն վաղուց գիտեն, որ նիկոտինը թույն է, եւ որ նրա մի քանի կաթիլը կարող է ձի սպանել: Ամենայն  հավանականությամբ, այս մասին արդեն բազմիցս լսել եք:  Բայց հենց հիմա պատկերացրեք ուժեղ, ամուր ձի եւ հիշեք, թե ինչ կարող է նրա հետ անել նիկոտինը, որը դուք կանոնավոր կլանում եք:
  10. Թողնելով ծխելը, դուք ազատ մարդ կդառնաք, ով ստիպված չի լինի անընդհատ մտածել, թե ինչպես մի հատ ծխախոտ կպցնել, եւ ում ավելի հեշտ կլինի կենտրոնանալ աշխատանքի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է