• Latest news

Ինչպե՞ս երեխային զերծ պահել վնասակար սովորույթներից

24 նոյեմբերի, 2015  17:25

Որպես կանոն վատ սովորույթների մեծամասնությունը եւ դրանց հակումը ձեռք են բերվում մանկական եւ պատանեկան հասակում: Ինչպե՞ս կարելի է երեխային զերծ պահել վնասակար ազդեցություններից: Այդ մասին լրագրողներին պատմել է հոգեբան Աննա Բադալյանը: 

Անչափահասների մոտ ինչո՞ւ են վնասակար սովորույթներ ի հայտ գալիս: 

Սովորաբար մարդուն վնասակար որեւէ բան փորձելու մղում են անինքնավստահությունն ու ինքնահաստատվելու ձգտումը: Ամենից հաճախ այդ երկու խնդիրը հանդիպում են անչափահասների մոտ, հենց դրա համար էլ վնասակար սովորույթների մեծամասնությունը (հատկապես` ծխելը) ի հայտ են գալիս հենց այդ հասակում: 

Երեխաներին ինչպե՞ս զերծ պահել վնասակար սովորույթներից:

Ինչպես նշել է Աննա Բադալյանը, ամեն ինչ բավականին պարզ է. նախ եւ առաջ անհրաժեշտ է ուղղակի սիրել երեխաներին:  Շատ ծնողներ կարծում են, որ սիրում են իրենց երեխաներին, որովհետեւ նրանց համար հագուստ, սնունդ են ապահովում եւ նրանց ուղարկում են լավ դպրոց: Սակայն նյութական արժեքներով տարվելով` նրանք հաճախ մոռանում են հույզերի, կապվածության եւ մարդկային պարզ ջերմության մասին:  

Ծնողների հետ հոգեկան կապ չզգալով` երեխան սկսում է այդ ջերմությունն այլ վայրերում փնտրել, այդ թվում` վատ շրջապատում եւ վնասակար սովորույթներում: Որպեսզի նման բան չլինի, ծնողները պիտի կապ պահպանեն երեխայի հետ, հետաքրքրվեն նրա կյանքով, մասնակցություն եւ կարեկցանք դրսեւորեն: 

Հոգեբանի խոսքով, ոչ պակաս կարեւոր է, որպեսզի երեխան օրվա ընթացքում զբաղված լինի կարեւոր եւ օգտակար որեւէ բանով. զբաղվածությունը եւս կարող է նրան օգնել խուսափել ինչպես վատ ընկերակցությունից, այնպես էլ վատ սովորույթներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll