• Latest news

Տարօրինակ ժպիտն օգնել է ուղեղի ուռուցք ախտորոշել (ֆոտո)

18 դեկտեմբերի, 2015  22:34

30-ամյա բրազիլուհի Տալին Մորեյրա դա Սիլվան ողջ է մնացել իր ժպիտի շնորհիվ. նկատելով, որ նրա ժպիտի մեջ տարօրինակ բան կա, ավստրալացի բժիշկները նրա մոտ ուղեղի վտանգավոր ուռուցք են կասկածել: 

Այդ ժամանակ կինն իրոք երեք անգամ հիվանդանոց էր այցելել` բողոքելով գլխացավից եւ սրտխառնոցից, եւ ամեն անգամ նրան ասում էին, թե ընդամենը միգրենի նոպա ունի:  Բայց երբ բժիշկը նկատել է հիվանդի աղավաղված ժպիտը, հասկացել է, որ նա դեմքի մասնակի կաթված ունի:   Իրականացված սկանավորումից հետո պարզվել է, որ Տալինի մոտ  չորրորդ փուլի բազմաձեւ գլիոբլաստոմա է. ուղեղի ամենաագրեսիվ ուռուցքը: 

Կնոջը շտապ վիրահատություն էր անհրաժեշտ, որը պիտի փրկեր նրա կյանքը: Սակայն վիրահատությունից վերականգնվելուց հետո Տալինը եւս մի խնդրի բախվեց: Նրա բժշկական ապահովագրությունը չծածկեց հաջորդ վիրահատության, ճառագայթման կամ քիմիաթերապիայի ծախսը, որոնք անհրաժեշտ էին քաղցկեղի դեմ պայքարելու համար: Նա նույնիսկ Բրազիլիա վերադառնալու փող չուներ: Դրա համար էլ ստիպված եղավ միջոցներ հավաքել համացանցով եւ այլ աղբյուրներով:  

Անծանոթ մարդիկ նրան գրեթե 100 000 դոլար նվիրաբերեցին, որը հերիքեց հետագա բուժումը ֆինանսավորելու համար: Տալինը վստահ է, որ իր ժպիտը երկու անգամ է  փրկել իրեն: Առաջին անգամ նրան ժպիտով ախտորոշում արեցին, երկրորդ անգամ այն օգնեց հավաքել պակասող գումարը: Կինը ցանկանում է, որ իր պատմության օրինակով ուռուցքներով այլ հիվանդները եւս ժամանակին ախտորոշում եւ փրկարար բուժում ստանան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել