• Latest news

Ուռուցքների 90 տոկոսի ի հայտ գալու համար ինքը` մարդն է մեղավոր

19 դեկտեմբերի, 2015  10:47

Բոլոր ուռուցքների 90 տոկոսի պատճառը կենսակերպն է, ոչ թե գենետիկան: Գիտնականները պարզել են, որ դեպքերի մեծ մասում քաղցկեղի ի հայտ գալու համար մեղավոր են ծխելը, ալկոհոլը, արեւայրուքը եւ կեղտոտ օդը: 

Անցյալում գիտնականները կարծում էին, որ ուռուցքների զարգացման մեջ էական դեր է խաղում բջջային մուտացիան: Այդ հայտնագործությունը կոչեցին «անհաջողության հիպոթեզ»: Սակայն այժմ գիտնականները վստահ են, որ արտաքին ազդեցությունները ավելի նշանակալի դեր են խաղում քաղցկեղի զարգացման գործում, նշանակում է` դեպքերի մեծ մասում ամեն ինչ մարդու ձեռքերում է. շատ ուռուցքներ կարելի է կանխարգելել: 

Արեւի լոգանքներից հրաժարվելով, կրճատելով սննդի մեջ ալկոհոլի քանակությունը եւ ծխելը թողնելով` հնարավոր է նկատելիորեն կրճատել քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը, պնդում են գիտնականները: Ավելին, նրանց խոսքով,  քաղցկեղի դեպքերի  70-ից 90 տոկոսը չէր լինի, եթե մարդկությունը ինչ-որ կախարդական եղանակով վերացներ ռիսկի գործոնները: 

Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում գիտական հետազոտություն է հրապարակվել, որի համաձայն, ուռուցքների 65 տոկոսի զարգացումը անշրջելի է, որովհետեւ դրանք առաջանում են բջիջների կիսման գործընթացում պատահական սխալներից, ինչը բոլորովին վերահսկելի չէ մարդու կողմից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll