• Latest news

Կակաոն կարող է կանխել հիվանդ երիկամներ ունեցողների մոտ սրտային անբավարարության զարգացումը

21 դեկտեմբերի, 2015  11:57

Կակաոյի մեջ պարունակվող նյութերը կարող են սրտային անբավարարությունից պաշտպանել այն մարդկանց, որոնք երիկամների բարձիթողի հիվանդություններ ունեն: Ամենայն հավանականությամբ այդ նյութերն օգտակար կլինեն նաեւ բոլոր մյուս մարդկանց, որոնք սրտի հիվանդությունների ռիսկի խմբում են: Այս մասին հայտնում են Քյոլնի համալսարանի գերմանացի մասնագետները:

Երիկամները հիվանդությունների դեպքում բարձր է սրտի աշխատանքի խնդիրների հավանականությունը, այսինքն սրտային անբավարարությունը հաճախ է ուղեկցում երիկամային անբավարարությանը, ասում են բժիշկները: Իմանալով այդ մասին՝ մի խումբ գիտնականներ՝ բժիշկ Կարմայն Զոկալիի ղեկավարությամբ անց են կացրել փորձ՝ հիվանդ երիկամներով 52 կամավորների մասնակցությամբ: Մասնակիցները երիկամային անբավարարության վերջին փուլում էին: Նրանց երկու խմբի էին բաժանել: Մի խումբը խմում էր կակաոյով իսկական ըմպելիք, իսկ մյուս խմբին պլացեբո էին տալիս:

Փորձի արդյունքում բացահայտվել է կակաոյի գործածման ու սրտի աշխատանքի կարգավորման փոխադարձ կապը այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են երիկամային անբավարարությամբ: Կակաո խմած մարդկանց մոտ գիտնականները նկատել են արյան ճնշման նվազում ու արյան շրջանառության բարելավում:

«Գերմանացի գիտնականների բացահայտումը զգալիորեն հեշտացնում է դիալիզով հիվանդների բուժումը: Որոշ դեպքերում կակաո թերապիան կարող է նույնիսկ հետաձգել կամ կանխել երիկամների փոխպատվաստումը»,- այսպես են մեկնաբանել հետազոտությունը Նեֆրոլոգիայի ամերիկյան միության ներկայացուցիչները:

Կակաոյի հատիկների գաղտնիքը երկու սննդարար նյութերի մեջ է՝ կատեխինի ու էպիկատեխինի: Այդ ֆլավոնոլները կան նաեւ այլ սննդամթերքների մեջ, բաց կակաոյի մեջ դրանք ավելի շատ են: Արժե նշել, որ չնայած կակաոյի մեջ այդ նյութերը շատ են, բայց շոկոլադում դրանք իսպառ բացակայում են: Ավելին, մեծ քանակության շոկոլադի գործածումը կարող է հանգեցնել երկրորդ տեսակի շաքարախտի զարգացմանը, նախազգուշացնում են մասնագետները:

Գերմանացի կենսաբան գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Clinical Journal of the American Society of Nephrology (ASN) ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել