• Latest news

Երկրում համաճարակ չկա. ՀՀ առողջապահության նախարարություն

11 հունվարի, 2016  10:56

Գրիպի կանխարգելման աշխատանքները շարունակվում են, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

ՀՀ առողջապահության նախարարության արագ արձագանքման խմբի վերլուծության արդյունքներով այս պահի դրությամբ ծանր դեպքերի թիվը գրեթե նույնն է։ Նրանց բոլորի առողջական վիճակը եւ բուժման ընթացքը մասնագետների եւ անձամբ նախարարի խիստ ուշադրության ներքո է։ 

Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խմբի անդամները Երեւանի եւ մարզային հիվանդանոցներում ծանոթանում են հիվանդների բուժման ընթացքին: ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչության մասնագետները  եւս  լայնածավալ  ուսումնասիրություններ են կատարում։

Կանխարգելիչ գործողությունները շարունակվում են: Հիվանդանոցներն ու պոլիկլինիկաներն ապահովված են անհրաժեշտ դեղերով ու այլ նյութերով:

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ ուշացման, ինչպես նաեւ ինքնաբուժման դեպքերում կարող են առաջանալ առողջությանը սպառնացող խնդիրներ։

Ըստ առողջապահության նախարարության հունվարի 9-ի տվյալների՝ Հանրապետությունում գրանցվել էր սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ: Հոսպիտալացված է 85 հղի, որից 20–ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 83 հիվանդ, որից 7-ը միացված է արհեստական շնչառական սարքին: Գրիպի բարդացումից նահվան դեպքերը նախորդ տարվա վերջում եւ այս տարվա սկզբում վեցն են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll