• Latest news

Հայաստանում խոզի գրիպի 170 հաստատված դեպք կա

11 հունվարի, 2016  19:07

Այսօրվա դրությամբ Հայաստանում H1N1 գրիպի (հայտնի է նաեւ որպես խոզի գրիպ)  170 հաստատված դեպք կա: Հիվանդների  4 տոկոսը ծանր վիճակում է եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում: 2015-ի վերջին եւ 2016-ի սկզբին գրանցվել է նաեւ  H1N1 գրիպից մահացության 6 դեպք: Այդ մասին լրագրողներին պատմել է Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: 

Ինչպես նշել է փոխնախարարը, երկրում այս պահի դրությամբ ՍՇՎ-ի, գրիպի եւ թոքաբորբի բոլոր տեսակների (ներառյալ նրանք, որ գրիպի պատճառով չեն զարգացել) 855 դեպք է գրանցվել: Դրանցից 101-ը հղի կանայք են  (նրանցից 37-ի մոտ թեթեւ կամ միջին ծանրության թոքաբորբ է, 672-ը կանայք են: Իհարկե այս հիվանդներից ոչ բոլորի մոտ է H1N1, մեծամասնության մոտ սովորական ՍՇՎ-ներ են, գրիպի կամ թոքաբորբի այլ տարատեսակներ, որոնք այլ` գրիպի հետ չկապված պատճառներ ունեն:  

Ինչ վերաբերում է H1N1 գրիպով 170 հիվանդին, նրանցից ընդամենը  4-ն է ծանր վիճակում, մեծամասնությունը նույնիսկ չգիտե իր ախտորոշման մասին կամ արդեն բուժվել է, կամ էլ համապատասխան բուժում է ստանում: Մասնագետները հիշեցրել են, որ գրիպի տարատեսակը հետաքրքրում է ընդամենը բժիշկներին եւ առողջապահության ոլորտի մասնագետներին, իսկ հիվանդի համար գրիպի տեսակները համարյա նույն ընթացքն են ունենում:  

Երկրի վերակենդանացման բոլոր բաժանմունքներում այս պահին բուժում է ստանում ընդամենը  77 հիվանդ, որոնցից 11-ը արհեստական շնչառություն է ստանում: Հիվանդներից 4-ը հիվանդանոցում է H1N1 գրիպի պատճառով, մնացած բոլորը` այլ հիվանդությունների: Փոխնախարարը նաեւ նշել է, որ արհեստական շնչառություն ստացող հիվանդներից մեկը ծննդկան է, որն այժմ բարդ վիճակում է (սակայն ոչ  H1N1-ի պատճառով) եւ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, նրա երեխայի վիճակը, սակայն, լավ է: 

Փոխնախարարի խոսքով, երկրում գրիպի համաճարակ եւ պոռթկումներ չկան, ինչպես եւ չկան անհանգստության եւ խուճապի պատճառներ:

«Հիվանդացման սեզոնային ավելացում կա, համաճարակ չկա», - նշել է Վահան Պողոսյանը` հիշեցնելով, որ 2015-ի մարտին գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացումն անհամեմատ ավելի բարձր էր, քան այժմ, սակայն դրա շուրջ նման իրարանցում չկար:

Փոխնախարարը Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ է արել գրիպի կամ ՍՇՎ-ի ախտանիշների ի հայտ գալու դեպքում դիմել իրենց բնակավայրին կից պոլիկլինիկա, ընտանեկան բժշկին կամ թերապեւտին, ոչ թե հիվանդանոցներ, որովհետեւ այսօրվանից բոլոր պոլիկլինիկաներն աշխատում են ընդունված գրաֆիկով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել