• Latest news

Նարգիլեն ծխախոտից ավելի անվտանգ չէ. գիտնականներ

25 հունվարի, 2016  22:27

Որոշ մարդիկ սխալմամբ ենթադրում են, թե նարգիլեն այնքան  վտանգավոր չէ առողջության համար, որքան ծխախոտը, որովհետեւ այն ծխելու ընթացքում ծուխը ջրի միջով է անցնում եւ իբր մաքրվում է: Սակայն վերջերս Փիթսբուրգի  համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ նարգիլե ծխելու ընթացքում օրգանիզմ   2.5 անգամ ավելի շատ նիկոտին է ընկնում, 10 անգամ ավելի շատ ածխածնի օքսիդ, 25 անգամ ավելի շատ ձյութ եւ 125 անգամ ավելի շատ ծուխ, քան ծխախոտ ծխելու ընթացքում: 

Դա պարզելու համար գիտնականները վերլուծել են 17 հետազոտության մասին տվյալներ, որոնցում ուսումնասիրվում էր ծխախոտի եւ նարգիլեի տարբեր տեսակների տոքսինների ազդեցությունը օրգանիզմի վրա:

Բժիշկ Բրայան Պրիմակը, որը հետազոտության առաջատար հեղինակն է, նշել է, որ այնքան էլ ճիշտ չէ համեմատել ծխախոտ եւ նարգիլե ծխելը, որովհետեւ ծխողները սովորաբար օրական մոտ 20 ծխախոտ են ծխում, իսկ նարգիլեի սիրահարներն անհամեմատ ավելի քիչ:  Այնուամենայնիվ, հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ ենթարկվում են վտանգավոր տոքսինների ազդեցությանը անկախ այն բանից, թե նրանք հենց ինչ են ծխում` ծխախոտ, թե նարգիլե:   

Գիտնականները հիշեցնում են, որ վերջերս ԱՄՆ-ում ծխողների թիվը տարեցտարի նվազում է, սակայն աճում է այն մարդկանց թիվը, որոնք էլեկտրոնային ծխախոտ եւ նարգիլե են ծխում, որոնք, ինչպես պարզվել է, նույնքան վտանգավոր են, որքան սովորական ծխախոտը: 

Այդ հետազոտության մասին տեղեկացնում է Public Health Reports ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll