• Latest news

ՀՀ առողջապահության նախարարությունը առողջ ապրելակերպի խթանման ծրագիր է սկսում

21 փետրվարի, 2014  14:36

2014 թվականի առաջին եռամսյակում ՀՀ առողջապահության նախարարությունը կառավարության հաստատմանը կներկայացնի «Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»։ Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը՝ փետրվարի 21-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում։

Ինչպես նշեց նախարարի տեղակալը, այսօր ողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, պայքար է ընթանում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ, որոնք վարակիչ չեն, բայց որոնցով կարելի է հիվանդանալ սխալ ապրելակերպի արդյունքում։ Այսօր այդ հիվանդությունները մեծ տարածում են գտել ողջ աշխարհում, և չնայած որ դրանց դեմ պայքարելու մի շարք ժամանակակից մեթոդներ եւ տեխնոլոգիաներ կան, դրանց կանխարգելումը, որպես կանոն, շատ ավելի հեշտ է, քան բուժումը։

«Կարեւոր է խոսել առողջ ապրելակերպի մասին, խոսել այն ռիսկային գործոնների մասին, որոնք մարդկանց մոտ այդ հիվանդություններն են առաջացնում, խոսել այն միջոցառումների մասին, որոնք, շատ պարզ լինելով, կարող են լուծել բազմաթիվ առողջական խնդիրներ», - ասաց Սերգեյ Խաչատրյանը։

ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ Լուսինե Քոչարյանն իր հերթին նշեց, որ աշխարհի բոլոր երկրներում առողջ ապրելակերպի քարոզչությունն այսօր կիրառվում է որպես ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ միջոց, քանի որ «սա քիչ ծախսատար, բայց մեծ արդյունքներ բերող միջոցառում է, որը բարելավում է ինչպես մարդկանց առողջությունը, այնպես էլ երկրի տնտեսական ցուցանիշները»։

Լուսինե Քոչարյանը նաեւ ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղությունները.

1. Առաջին հերթին, նախատեսվում են օրենսդրական բարեփոխումներ, որոնք ուղղված են լինելու գովազդի մասին օրենքում, ինչպես նաև ծխախոտի օգտագործման և սպառման սահմանափակումների մասին օրենքում փոփոխությունների իրականացմանը։ Մշակվելու է ծրագիր՝ ուղղված ալկոհոլի դեմ պայքարին, և կազմակերպվելու են միջոցառումներ, որոնք կսահմանափակեն արագ սննդի և գազավորված ըմպելիքների վաճառքը՝ հատկապես կրթական հաստատություններում։

2. Կազմակերպվելու են նաև կրթական միջոցառումներ, որոնց շրջանակներում մշակվելու են ուղեցույցներ եւ խորհրդատվական նյութեր՝ նախատեսված հատկապես բուժաշխատողների համար, որոնց դիմում են վատ սովորություններից ձերբազատվելու ակնկալիքով։

3. Ծրագրի մեջ կարեւոր տեղ են զբաղեցնելու նաև դպրոցահասակ երեխաներին ուղղված միջոցառումները, քանի որ առողջ ապրելակերպը հենց այդ տարիքում է ձեւավորվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել