• Latest news

Հայաստանում աբորտների թվի նվազման շնորհիվ բարելավվել են անպտղության ցուցանիշները

30 հունվարի, 2016  15:37

Դեռ մի քանի տարի առաջ Հայաստանում ամեն տարի հղիության մոտավորապես 30 000 արհեստական ընդհատում էր արվում, իսկ անցած տարի գրանցվել է ընդամենը 7000 դեպք: Այս մասին լրագրողներին պատմել է ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ Ռազմիկ Աբրամյանը

Նրա խոսքով, հղիության արհեստական ընդհատումների ընդհանուր քանակը ու մասնավորապես՝ տանն արված ոչ անվտանգ ընդհատումների քանակը հանգեցրել է երկրում անպտղության ցուցանիշների նվազմանը. եթե 2000 թ. Հայաստանում բոլոր զույգերի մոտավորապես 30 տոկոսը անպտղությամբ էին տառապում (նրանց 4 տոկոսը առաջնային անպտղություն ուներ, իսկ մնացած 26 տոկոսը՝ երկրորդային), ապա 2014-2015թթ. այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 14.6 տոկոս:

Հնարավո՞ր է, որ հղիության արհեստական ընդհատումների իրական քանակը զգալիորեն տարբերվի պաշտոնականից: Շա՞տ կանայք են հղիությունն ընդհատում գաղտնի՝ բժիշկներից հեռու: Ռազմիկ Աբրամյանի կարծիքով, դա քիչ հավանական է. չէ՞ որ մինչեւ 12 շաբաթ հղիության ընդհատումները օրինական են Հայաստանում, ու կանայք պարզապես որեւէ պատճառ չունեն իրենց ռիսկի ենթարկելու ու տան պայմաններում հղիությունն ընդհատելու համար՝ նրանք կարող են դիմել հիվանդանոց, որտեղ հղիության ընդհատումը կկազմակերպվի նորմալ պայմաններում ու հնարավորինս անվտանգ:

Ռազմիկ Աբրամյանը հիշեցրեց, որ հղիության ոչ անվտանգ ու անգրագետ ընդհատումը կարող է խնդիրներ ու բարդություններ առաջացնել, որոնք հետագայում կարող են անպտղության պատճառ դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll