• Latest news

Զուգահեռ ներմուծումը կհանգեցնի Հայաստանում դեղերի գների նվազման. փոխնախարար

21 փետրվարի, 2016  15:35

Դեղերի զուգահեռ ներմուծումը կարող է հանգեցնել հայկական շուկայում գների նվազման:  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:  

«Դեղերի մասին» օրենքի նախագծում, որը վերջերս էր ընդունվել առաջին ընթերցմամբ, առաջին անգամ արձանագրվում է, որ Հայաստանում որոշակի պայմանների ապահովման դեպքում թույլ կտան դեղերի զուգահեռ ներմուծում:  

Զուգահեռ ներմուծումն ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ առավելություններ կարող է տալ: 

Դա հնարավոր է հասկանալ հետեւյալ օրինակով: Պատկերացնենք, որ Հայաստանը Х երկրից որեւէ դեղ է ներմուծում: Պատահում է, որ արտադրողն իր արտադրանքը հայ ներմուծողին վաճառում է մի գնով, իսկ որեւէ Y երկրի` մեկ ուրիշ, ավելի ցածր գնով: Նման դեպքում նոր օրենքը հայ գործարարներին իրավունք է տալիս այդ դեղամիջոցը ներմուծել Y երկրից, ոչ թե վերցնել հենց արտադրողից: 

Եթե ներմուծողները սկսեն այդ դեղը Հայաստան բերել  Y երկրից, ավելի ցածր գնով, քան առաջարկում էր դեղի տերը, վերջինս ստիպված կլինի շտկել իր գները, հակառակ դեպքում չի դիմանա մրցակցությանը եւ կկորցնի շահույթը: Այսպիսով, զուգահեռ ներմուծումը կարող է հանգեցնել Հայաստանում դեղերի գների նվազման: 

Ճիշտ է, զուգահեռ ներմուծումը ենթադրում է նաեւ որոշակի սահմանափակումներ: Օրինակ, եթե դեղը մեզ մոտ գրանցված է որպես Х երկրում արտադրված, սակայն այն, ինչ պատրաստվում են ավելի էժան գնով ներկրել Y երկրից, արտադրված է այլ վայրում, հայտը կմերժվի, որովհետեւ ռիսկ կա, որ դեղը կեղծված է: 

Զուգահեռաբար ներմուծվող դեղամիջոցի ապրանքանիշային անվանումը պիտի համընկնի այն անվանը, որը գրանցված է մեր երկրում: Եթե գրանցվել է  «Ասպիրին Ա» անունով դեղամիջոց, չի կարելի ներմուծել «Ասպիրին ԱԲ». դա արդեն լրիվ այլ դեղամիջոց է:  Բացի այդ, դեղամիջոցի պիտանելիության ժամկետը եւ գրանցված ու ներմուծված դեղամիջոցների կազմը եւս պիտի համընկնեն: 

Այսինքն, ինչպես բացատրել է Սերգեյ Խաչատրյանը, զուգահեռ ներմուծման թույլատրման դեպքում կնայեն ոչ թե նրան, թե ինչ տառերով է գրված դեղամիջոցի անվանումը  (որովհետեւ դա կարեւոր չէ), այլ թե դա իրոք նույն դեղամիջոցն է, որը մեզ բերում էր արտադրողը եւ որը գրանցված է մեր երկրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll