• Latest news

5 հետաքրքիր փաստ այն մասին, թե ինչ չի կարելի անել այրվածքների դեպքում

28 փետրվարի, 2016  15:54

Հավանաբար ցանկացած մարդ առիթ ունեցել է այրվածքների հետ բախվելու: Բայց ամենեւին էլ ոչ բոլորը գիտեն, թե ինչ է կարելի եւ ինչ չի կարելի անել այրվածքի դեպքում:   Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ այն մասին, թե ինչ չի կարելի անել, եթե այրվածք եք ստացել: 

Սառույց

Ցանկալի չէ սառույց դնել այրված տեղին, զգուշացնում են արեւմտյան մասնագետները: Սառույցը սահմանափակում է մաշկի այդ հատված արյան հոսքը, ինչի հետեւանքով վիճակն ընդամենը ավելի է վատանում: Բացի այդ, դա կարող է փակչել մաշկին: Սառույց օգտագործելու փոխարեն խորհուրդ է տրվում այրված հատվածի վրա սառը ջրի շիթ պահել. դա կօգնի անցկացնել ցավը եւ հանգստացնել մաշկի գրգռվածությունը: 

Ատամի մածուկ

Այրված տեղին ատամի մածուկ քսելն այնքան էլ լավ միտք չէ, պնդում են մասնագետները: Այո, սկզբնական շրջանում կարող է թվալ, թե դա հովացնում եւ հանգստացնում է մաշկը, բայց խնդիրն այն է, որ ատամի մածուկը քիմիական այնպիսի նյութեր է պարունակում, ինչպիսին, օրինակ, կալցիումն է, որոնք ոչ միայն վնասում են մաշկը, այլեւ մեծացնում են վարակների ռիսկը: 

Ձեթ

Որոշ մարդիկ այրվածքները մշակում են կարագով կամ արեւածաղկի ձեթով: Դա վատ միտք է, որովհետեւ ձեթը մանրէների աճը սնուցող միջավայր է ստեղծում եւ կարող է վերքի վարակման հանգեցնել: Բացի այդ, ձեթը նկատելիորեն բարդացնում է վերքի հովացման գործընթացը: 

Կիտրոն

Եթե կիտրոն քսեք մաշկին, դա ոչ միայն կուժեղացնի վերքի ցավը, այլեւ կնպաստի մաշկի գրգռմանը: 

Հականեխիչներ

Չափավոր ազդեցությամբ այնպիսի հականեխիչները, ինչպիսին, օրինակ, ջրածնի գերօքսիդն է, կարող են ալերգիկ ռեակցիա առաջ բերել կամ էլ հանգեցնել գրգռվածության եւ ցավի: 

Հիշեցնենք, որ այրվածքների դեպքում խորհուրդ է տրվում վնասված հատվածը լվալ հոսող ջրով  եւ անհրաժեշտության դեպքում մասնագիտական օգնության դիմել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է