Հավանաբար ցանկացած մարդ առիթ ունեցել է այրվածքների հետ բախվելու: Բայց ամենեւին էլ ոչ բոլորը գիտեն, թե ինչ է կարելի եւ ինչ չի կարելի անել այրվածքի դեպքում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ այն մասին, թե ինչ չի կարելի անել, եթե այրվածք եք ստացել:
Սառույց
Ցանկալի չէ սառույց դնել այրված տեղին, զգուշացնում են արեւմտյան մասնագետները: Սառույցը սահմանափակում է մաշկի այդ հատված արյան հոսքը, ինչի հետեւանքով վիճակն ընդամենը ավելի է վատանում: Բացի այդ, դա կարող է փակչել մաշկին: Սառույց օգտագործելու փոխարեն խորհուրդ է տրվում այրված հատվածի վրա սառը ջրի շիթ պահել. դա կօգնի անցկացնել ցավը եւ հանգստացնել մաշկի գրգռվածությունը:
Ատամի մածուկ
Այրված տեղին ատամի մածուկ քսելն այնքան էլ լավ միտք չէ, պնդում են մասնագետները: Այո, սկզբնական շրջանում կարող է թվալ, թե դա հովացնում եւ հանգստացնում է մաշկը, բայց խնդիրն այն է, որ ատամի մածուկը քիմիական այնպիսի նյութեր է պարունակում, ինչպիսին, օրինակ, կալցիումն է, որոնք ոչ միայն վնասում են մաշկը, այլեւ մեծացնում են վարակների ռիսկը:
Ձեթ
Որոշ մարդիկ այրվածքները մշակում են կարագով կամ արեւածաղկի ձեթով: Դա վատ միտք է, որովհետեւ ձեթը մանրէների աճը սնուցող միջավայր է ստեղծում եւ կարող է վերքի վարակման հանգեցնել: Բացի այդ, ձեթը նկատելիորեն բարդացնում է վերքի հովացման գործընթացը:
Կիտրոն
Եթե կիտրոն քսեք մաշկին, դա ոչ միայն կուժեղացնի վերքի ցավը, այլեւ կնպաստի մաշկի գրգռմանը:
Հականեխիչներ
Չափավոր ազդեցությամբ այնպիսի հականեխիչները, ինչպիսին, օրինակ, ջրածնի գերօքսիդն է, կարող են ալերգիկ ռեակցիա առաջ բերել կամ էլ հանգեցնել գրգռվածության եւ ցավի:
Հիշեցնենք, որ այրվածքների դեպքում խորհուրդ է տրվում վնասված հատվածը լվալ հոսող ջրով եւ անհրաժեշտության դեպքում մասնագիտական օգնության դիմել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր