• Latest news

Ինչ սննդամթերքներ կօգնեն թողնել ծխելը

22 մարտի, 2016  19:34

Ծխելը վատ սովորույթ է, որից դժվար է հրաժարվել: Սակայն որոշ սննդամթերքներ եւ համեմունքներ կարող են օգնել մարդուն, որը որոշել է թողնել ծխելը:  

Ժենշեն

Journal of Ginseng Research ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ ժենշենը կանխարգելում է դոֆամինի նեյրոփոխանցիչի արտազատումը, որը ծխողին հաճույքի զգացողություն է ապահովում  ծխելուց հետո:  Կանոնավոր կերպով ժենշեն օգտագործելը նվազեցնում է ծխելուց ստացվող ուրախության մակարդակը: 

Նեխուր, վարունգ եւ գազար

Նեխուրի, վարունգների եւ գազարի նման բանաջարեղեններն իրենցից հետո զգալի համ են թողնում, եթե դրանք օգտագործվեն մինչեւ ծխելը: Իսկ դա, ինչպես պարզել են գիտնականները, օգնում է հրաժարվել վնասակար սովորույթից: Նրանք նաեւ պնդում են, որ տվյալ բանջարեղենի ներառումն ամենօրյա սննդակարգում կնվազեցնի նիկոտինից կախվածությունը: 

C վիտամինով սննդամթերք

Ծխախոտը նպաստում է C վիտամինի պակասի զարգացմանը, որն իր հերթին ուժեղացնում է նիկոտինի պահանջը, ենթադրում են հետազոտողները: Այդ պատճառով անհրաժեշտ է ավելի շատ օգտագործել   C վիտամինով հարուստ սննդամթերք, ինչպիսիք են նարինջն ու հատապտուղները:

Երիցուկի թեյ

Երիցուկի թեյը ոչ միայն սթրեսի եւ նյարդային վիճակների դեմ պայքարի հրաշալի ըմպելիք է, այլեւ օգնում է թողնել ծխելը: Երիցուկի թեյում հակաօքսիդանտների բարձր մակարդակ է պարունակվում, որոնք նպաստում են ծխելուց հետո օրգանիզմում արտադրվող ազատ ռադիկալների քանակի կրճատմանը: 

Կոճապղպեղ

Ծխելը թողնել ցանկացողները բախվում են այնպիսի տհաճ զգացողության, ինչպիսին է սրտխառնուքը: Կոճապղպեղն օգնում է շատ լավ հաղթահարել դա: Այն նաեւ օրգանիզմից հեռացնում է թունանյութերի ավելորդ քանակությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll