• Latest news

Հայաստանում աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ համաժողով կանցկացվի

28 մարտի, 2016  17:39

Մայիսի 18-19-ին Հայաստանում նախատեսված է «ՄԻԱՎ-ը եւ միգրացիան ԵԱՏՄ-ի երկրներում» թեմայով տարածաշրջանային համաժողով անցկացնել, որին 6 երկրից  55 ներկայացուցիչ կմասնակցի: Այդ մասին NEWS.am Medicine-ին պատմել է «ՁԻԱՀ-ի տեղեկատվակապ» հիմնադրամի տնօրեն Իրինա Կոստեցկայան:  

Նրա խոսքով, համաժողովը Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հարցերում օգնության ծրագրի շրջանակում կկազմակերպվի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնին կից ուսումնառեսուրսային կենտրոնի տարածքում: Դրան կմասնակցեն Առողջապահության նախարարությունների, միգրացիոն ծառայությունների, դեսպանատների եւ հյուպատոսարանների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի անդամ 5 երկրի եւ Տաջիկստանի ՁԻԱՀ-կենտրոնների մասնագետներ: 

Համաժողովի հիմնական նպատակը աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ-ի տարածումը սահմանափակելու ուղիներ գտնելն է, այն գործողությունների եւ միջոցառումների ձեւակերպումը, որոնք անհրաժեշտ կլինի անցկացնել ինչպես աշխատանքային միգրանտների կեցության երկրում, այնպես էլ`հայրենիքում: 

«Մարդը, որն աշխատելու է մեկնում, օրինակ` Ռուսաստան, պիտի ապահովված լինի անհրաժեշտ տեղեկություններով, նախապես ՄԻԱՎ-ի թեստ անցած լինի, որովհետեւ եթե ՄԻԱՎ-ը հայտնաբերվում է ՌԴ-ի տարածքում, աշխատանքային միգրանտին արտաքսում է սպառնում: Պետք է նախապատրաստել մարդուն, բացատրել, թե իրեն ինչպես պիտի պահի չվարակվելու համար եւ ինչ պիտի անի, եթե նրա մոտ ՄԻԱՎ վարակ է հայտնաբերվել: Նման աշխատանք պիտի տարվի ինչպես այն երկրներում, որոնք ուղարկում են աշխատանքային միգրանտների, այնպես էլ այն երկրներում, որոնք ընդունում են նրանց», - ասել է Իրինա Կոստեցկայան: 

Հիշեցնենք, որ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով Հինգերորդ համաժողովի շրջանակում Հայաստանի Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի տարածաշրջանային կենտրոնի եւ  «ՁԻԱՀ-ի տեղեկատվակենտրոն» հիմնադրամի միջեւ եռակողմ համաձայնագիր է ստորագրվել, որով այդ կազմակերպությունների միջեւ համագործակցությունը երկարաձգվել է մինչեւ  2018 թվականը: Այդ համագործակցության շրջանակում աշխատանքային միգրանտներին առողջապահության ոլորտում այլ ծառայությունների հետ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման ծառայություններ են տրամադրվում. այդ նպատակով օգտագործվում են ինչպես շարժական կլինիկա-լաբորատորիաները, որոնք Հայաստանը նվեր է ստացել այդ համագործակցության շրջանակում, այնպես էլ մասնագետների այն շարժական խմբերը որոնք գալիս են երկրի հեռավոր մարզերի ամբուլատորիաներ եւ այնտեղ տեսթեր եւ խորհրդատվություն են կատարում:  «ՄԻԱՎ-ը եւ ԵԱՏՄ-ի երկրներում միգրացիան» համաժողովը եւս կկազմակերպվի այդ համագործակցության շրջանակում:  

Ինչպես նշել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանը, համաժողովին մասնագետները կկարողանան քննարկել աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ-ի վերահսկողության առավել արդյունավետ միջոցները, իսկ տարվա կեսից կսկսեն պլանավորել եւ իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են միգրանտների շրջանում ծրագրերի ավելի արդյունավետ իրականացման, օրենսդրության բարելավման եւ միգրանտներին տրամադրվող բուժծառայություններն ավելի մատչելի դարձնելու համար:   

Հիշեցնենք, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակման դեպքերի 70 տոկոսն այս կամ այն կերպ կապված է աշխատանքային միգրացիայի հետ. հիվանդների   57 տոկոսը վարակվել է այլ երկրներում աշխատելու ընթացքում  (մասնավորապես` Ռուսաստանում, որտեղ ՄԻԱՎ-ը 4-5 անգամ ավելի տարածված է, քան Հայաստանում), եւս 13 տոկոսը նրանց զուգընկերներն են եղել եւ նրանցից են վարակվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել