Այսօր նշվում է Ուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրը

14:49   29 հոկտեմբերի, 2016

Ուղեղի կաթվածի դեմ պայքարի հարցերով համաշխարհային կազմակերպության (World Stroke Organization, WSO) նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին աշխարհում նշում են ուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Stroke Day)։ Կազմակերպությունը ստեղծվել է 2006 թվականին, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2004-ին ուղեղի կաթվածը հայտարարեց համաշխարհային համաճարակ, որի դեմ պետք է սկսել ինչ-որ բան անել։

Ուղեղի կաթվածը կամ ինսուլտը վիճակ է, որի ժամանակ երակի խցանման կամ անոթի պայթելու հետեւանքով արյան զեղման պատճառով գլխուղեղին արյան հոսքի դադարի արդյունքում տեղի է ունենում նյարդային բջիջների վնասում կամ ոչնչացում, դա ուղեղի արյան շրջանառության արագ զարգացող խախտում է՝ ուղեղի միաժամանակյա վնասումով ու դրա գործառույթների խանգարումով։

Ուղեղի կաթվածն առայսօր համարվում է մահվան ու հաշմանդամության գլխավոր պատճառներից մեկն ամբողջ աշխարհում։ Դրա վերաբերյալ Հայաստանում հավաստի վիճակագրություն դեռեւս չկա, սակայն աշխարհում տարեկան 450 հազար մարդ ուղեղի կաթված է ստանում։ Ըստ միջազգային վիճակագրության՝ ուղեղի կաթված ստացած հիվանդների շուրջ 80 տոկոսը մահանում է կամ հաշմանդամ դառնում, եւ միայն 10-20 տոկոսն է ամբողջությամբ ապաքինվում, բայց նրանց կեսը հետագա 5 տարիներին կրկնակի ուղեղի կաթված է ստանում։

Ինսուլտի հետեւանքները բուժելը շատ ավելի բարդ է, քան այն կանխելը, դրա համար էլ այսօ՝ Ուղեղի կաթվածի դեմ պայքարի օրը, ծայրաստիճան կարեւոր է, որ մարդիկ ավելի շատ տեղեկություն ստանան այդ հիվանդության մասին ու հասկանան, թե ինչպես կարելի է այն կանխել։ Ուղեղի կաթվածի ռիսկի հիմնական գործոններն են անվերահսկելի հիպերտոնիան, շաքարախտը, սրտի հիվանդությունը, ծխելը ու սխալ սննդակարգը. հենց դրանց դեմ է պետք պայքարել նաեւ շատ այլ հիվանդությունների կանխարգելման համար:

Ինսուլտի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ NEWS.am Medicine-ի հոդվածում:

Ծանոթացեք նաեւ ինսուլտի մասին 10 ամենահետաքրքիր փաստերին:



© NEWS.am Medicine