• Latest news

Ուղեղի կաթված. ռիսկի գործոնները

12 մայիսի, 2014  15:41

Ինսուլտները կազմում են ինֆարկտների քանակի կեսը, բայց ինսլուտից մահացության դեպքերը նույնն են, ինչ ինֆարկտից։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանի պետական բժշկական համալսարանի Նյարդաբանության ամբիոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Հովհաննես Մանվելյանը։

«Թեպետ ինսուլտի դեպքերը երկու անգամ ավելի քիչ են հանդիպում, սակայն կան ռիսկի որոշակի գործոններ, որոնք ինսուլտը դարձնում են կարեւոր բժշկական խնդիր»,-ասել է պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը։

Ինսուլտներից ոչ ոք ապահովագրված չէ, նշել է պրոֆեսոր Մանվելյանը, սակայն կան ռիսկի որոշակի գործոններ, որոնք մեծացնում են ինչպես իշեմիկ, այնպես էլ հեմոռագիկ ինսուլտի հավանականությունը։ Այդ գործոնները լինում են մոդիֆիկացված (այսինքն, նրանք, որոնք կարող են ազդել կամ պահել վերահսկողության տակ), եւ ոչ մոդիֆիկացված  (ինչպիսք են տարիքը, սեռը, ռասան կամ գենետիկան. այս դեպքում ոչինչ անել  չի լինի)։

Անվերահսկելի հիպերտոնիա

Իչպես նշել է պրոֆեսոր Մանվելյանը, ինսուլտ առաջացնող առաջին գործոնը անվերահսկելի հիպերտոնիան է։ Ավաղ, այսօր շատ հայեր տառապում են զարկերակային բարձր ճնշումով, սակայն նրանցից շատերն անգամ տեղյակ էլ  չեն դրա մասին, իսկ մյուսները պարզապես ոչինչ չեն անում հիպերտոնիան վերահսկելու համար։

«Հայերին դժվար է բացատրել, որ հիպերտոնիան վերահսկող դեղամիջոցը պետք է օգտագործել ողջ կյանքի ընթացքում։ Սովորաբար նրանք հասկանում են, որ դեղամիջոցը պետք է ընդունել տաս օր կամ ամենաքիչը՝ մեկ ամիս, բայց իրենց դժվար է ընդունել, որ կարելի է եւ պետք է ճնշումն իջեցնող դեղամիջոցը խմել ամբողջ կյանքում»,-ասել է պրոֆեսորը,- «արդյունքում հիպերտոնիայի դեմ դեղահաբերի մշտական ընդունումը դառնում է անհրաժեշտություն ինսուլտ կամ ինֆարկտ ստանալուց հետո»։

Գենետիկա

Իչպես նշել է պրոֆեսոր Մանվելյանը, ինսուլտի առաջացման հավանականությունը ավելի է բարձրանում մի շարք գենետիկական գործոնների պատճառով, մասնավորապես, եթե արյան բարձր զարկերակային ճնշման, անոթային հիվանդությունների, արյան մակարդման խնդիրների եւ թրոմբների ձեւավորման հակվածություն կա։ Ցավոք, նման գենետիկ հակվածություն նկատվում է շատ հայերի մոտ։

Ծխելը

Շատ մասնագետներ կարծում են, որ ծխելը կրկնապատկում է ինսուլտի հավանականությունը, քանի որ այն նպաստում է քներակի եւ կորոնար զարկերակների աթերոսկրելոզի առաջացմանը։

 «Ծխելը ոչ միայն ինսուլտի, այլեւ շատ ուռուցքաբանական հիվանդութունների առաջացման առաջին գործոններից մեկն է։ Ծխելը ոչնչացնում է կյանքի ավելի բարձր որակ ունենալու համար պայքարող բժիշկների բոլոր ջանքերը»,- ասել է պրոֆեսոր Մանվելյանը։

Սննդակարգ

Ինսուլտի առաջացման հաջորդ գործոնը սննդակարգն է։ Ճարպային ուտելիքները, ինչպես նաեւ աղն ու շաքարը շատ վատ են անդրադառնում մարդու առողջության վրա եւ կարող են առաջացնել մի շարք հիվանդություններ։ Շատ հայեր արդեն սովորել են ընթրիքի ժամանակ ուտել տարբեր մսային ուտելիքներ, որոնք բավականին դժվարամարս են եւ ծանրաբեռնում են օրգանիզմը։

Պրոֆեսորը կարծում է, որ հայկական ավանդական ուտեստը՝ խաշը, նույնպես կարող է մեծացնել ինսուլտի հավանականությունը։ «Ես խաշին դեմ չեմ, բայց ձմռան ընթացքում կարելի է խաշ ուտել 1-2 անգամ։ Մարդիկ, ովքեր հանգստյան օրերին ուտում են  խաշ, վտանգում են իրենց առողջությունը, քանի որ այն բարձրացնում է անոթներում խոլեստերինի մակարդակը, ինչը հանդիսանում է ինսուլտ առաջացնող գործոններից մեկը»,- բացատրել է պրոֆեսորը։

Սրտային հիվանություններ եւ շաքարային դիաբետ 

Սրտային հիվանությունները (ինչպիսին է սրտի անբավարարություն, նախասրտերի շողացում, սրտի իշեմիկ հիվանդություն, ձախ փորոքի սրտամկանի հիպոտրոֆիա եւ այլն) նույպես  բարձրացնում են ինսուլտի վտանգը, ասել է պրոֆեսոր Մանվելյանը:

Շաքարային դիաբետը կարող է մեծ դեր ունենալ ինսուլտի առաջացման գործում, քանի որ այս հիվանդները տառապում են հիպերտոնիայով, լիպիդային փոխանակության խանգարումներով եւ տարբեր աթերոսկլերոտիկ դրսեւորումներով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել