Ընկույզն ու գետնընկույզն օգնում են պահպանել հոգեկան առողջությունը

10:45   6 դեկտեմբերի, 2017

Ընկույզն ու գետնընկույզը շատ կարեւոր են հոգեկան առողջության համար. այդ մթերքի ամենօրյա օգտագործումը բարձրացնում է գլխուղեղի ռիթմի հաճախականությունը, որոնք կապված են ճանաչողական գործընթացների, կրթելիության ու հիշողության  հետ: Այդ մասին նշված է FASEB Journal ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտության շրջանակներում գիտնականները գնահատել են գետնընկույզի, նուշի, պիստակի, ընկույզի, կեշի, պեկանի պարբերաբար օգտագործման հետեւանքները: Հետազոտության մասնակիցներին էլեկտրաէնցեֆալոչափագրում են արել: Հետազոտությունը ցույց է տվել, որ պիստակի օգտագործումը բարձրացրել է գամմա ռիթմը, որը կապված է տեղեկատվության ճանաչողական մշակման, սովորելու եւ ընկալելու  հետ: Իսկ գետնընկույզը մեծացրել է դելտա ռիթմը, որը կապված է խորը քնի ու օրգանիզմի վերականգնման հետ:

Ըստ մասնագետների՝ ընկույզները հարուստ են օգտակար հակաօքսիդանտներով: Դրանք ամենաշատը պարունակվում են սովորական ընկույզի մեջ:

Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ ընկույզները շատ օգտակար են մի շարք հիվանդությունների կանխարգելման համար: Այսպիսով, Լուիզիանայի համալսարանի գիտնականները պնդում են, որ ամեն օր մի բուռ սովորական ընկույզի օգտագործումը նվազեցնում է սրտի հիվանդությունների, քաղցկեղի եւ տկարամտության  առաջացման վտանգը:

Ընկույզը նաեւ օգնում է հաղթահարել օրգանիզմի բորբոքային պրոցեսները. ընկույզի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է ախտահարման բիոմարկերների մակարդակը, հայտնում են Brigham and Women's Hospital-ի գիտնականները: Ընկույզը նաեւ օգնում է նիհարել:



© NEWS.am Medicine