• Latest news

Ընկույզը կանխում է սրտի հիվանդությունները, քաղցկեղը եւ դեմենցիան. գիտնականներ

1 օգոստոսի, 2017  16:50

Ամեն օր մի բուռ ընկույզ ուտելով՝ հնարավոր է կանխել սրտի հիվանդությունների, քաղցկեղի եւ դեմենցիայի առաջացման վտանգը: Այս մասին հայտարարել են Լուիզիանայի համալսարանի գիտնականները:

Գիտնականների խոսքով՝ օրական ընդամենը 14 ընկույզը բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը: Այդպիսով ընկույզը նպաստում է աղիներում «լավ» բակտերիաների ավելացմանը, որոնք հակաբորբոքային հատկություններ ունեն:

Քրոնիկական բորբոքային պրոցեսները մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ դեմենցիայի եւ քաղցկեղի առաջացման վտանգի գործոնների թվում են: Մեր աղիքային միկրոֆլորան նույնպես կապված է առողջության մի շարք ասպեկտների հետ, այդ թվում՝ ծերացման, արթրիտի, դեպրեսիայի, չարորակ ուռուցքների եւ սրտի հիվանդությունների: Լուիզիանայի համալսարանի գիտնականները պնդում են, որ կարողացել են ապացուցել աղիների բակտերիաների կազմը փոխելու՝ ընկույզի ունակությունը: Իսկ դա կարող է բացատրել, թե ինչու է ընկույզն ամրապնդում սրտի եւ նույնիսկ ուղեղի առողջությունը:

Ըստ գիտնականների՝ ընկույզն ինչ-որ առումով նման է պրեբիոտիկներին, որոնք ապահովում են օգտակար բակտերիաների աճը: Ընկույզը նաեւ մեծացնում է աղիներում բակտերիաների բազմազանությունը, ինչը նույնպես օգտակար է:

Հետազոտողների խոսքով՝ հունական ընկույզն ընկուզեղենի միակ տեսակն է, որը մեծ քանակությամբ Օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում. 28 գրամում՝ 2.5 գրամ: Այն նաեւ մեծ քանակությամբ պրոտեին (4 գրամ) եւ սննդային մանրաթելեր (2 գրամ) է պարունակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել