• Latest news

Ընկույզը օգնում է պայքարել օրգանիզմում բորբոքային պրոցեսների դեմ

2 օգոստոսի, 2016  10:45

Ընկույզն օգնում է պայքարել օրգանիզմում բորբոքային պրոցեսների դեմ, ընկույզի կանոնավոր գործածումը կապակցված է բորոբքման բիոմարկերների ավելի ցածր մակարդակի հետ: Այս մասին հայտնում են Brigham and Women's Hospital-ի գիտնականները:

«Հետազոտությունները հաստատում են ընկույզի պաշտպանական դերը կարդիոմետաբոլիկ խանգարումների՝ օրինակ սրտանոթային հիվանդությունների ու 2-րդ տեսակի շաքարախտի դեմ, իսկ մենք գիտենք, որ բորբոքումը մեծ դեր է կատարում այդ հիվանդությունների զարգացման գործում, ասել է Ին Բաոն վերոնշյալ կենտրոնից,- Մեր նոր աշխատանքը ցույց է տվել, որ ընկույզը կարող է նվազեցնել համակարգային բորբոքումը»:

Բաոն ու նրա գործընկերները վերլուծել են Nurses’ Health Study կենտրոնների տվյալները՝ 120 000 բուժքույրերի մասին ու Health Professionals Follow-Up Study–ի տվյալները ՝ ավելի քան 50 հազար տղամարդ բուժաշխատողների մասին: Մասնագետները գնահատել են նրանց սննդակարգը ու ստուգել որոշակի հսկիչ սպիտակուցների մակարդակները, որոնք հայտնի են որպես բորբոքման բիոմարկերներ: Նաեւ գիտնականները չափել են բորբոքման երեք հայտնի բիոմարկերները՝ с- ռեակտիվ սպիտակուցը (ՑՌՍ), ինտերլեյկին 6-ը (ԻԼ6) ու ուռուցքի նեկրոզի գործոնի ռեցեպտոր 2 (TNFR2):

Տարիքը, հիվանդության պատմությունը, կենսակերպը ու այլ գործոններ հաշվի առնելով՝ փորձագետները հայտնաբերել են, որ այն մասնակիցները, որոնք շաբաթական հինգ ու ավելի մասնաբաժին ընկույզ էին գործածում, ավելի ցածր ՑՌՍ եւ ԻԼ6 ունեին, քան նրանք, ովքեր երբեք կամ գրեթե երբեք չեն կերել ընկույզ: Բացի դրանից մարդիկ, որոնք շաբաթվա ընթացքում գործածում էին երեք մասնաբաժին ընկույզ՝ կարմիր մսի, վերամշակված մսի, ձվի կամ մաքրված հատիկների փոխարեն, զգալիորեն ցածր ՑՌՍ ու ԻԼ6 ունեին:

Բաոյի խոսքով գետնանույշը ու անտառային ընկույզը բազմաթիվ օգտակար նյութեր են պարունակում՝ այդ թվում մագնիում, բջջանյութ, արգինին, հակաօքսիդանտներ ու չհագեցած ճարպաթթուներ, օրինալ ալֆալինոլենային թթու: Ճիշտ է, հետազոտողները դեռ չեն պարզել, թե այդ բաղադրիչներից կամ դրանց համադրություններից որոնք կարող են պաշտպանել բորբոքումից:

«Շատ բան անհայտ է մնում այն մասին, թե դիետան ինչպես է ազդում բորբոքման ու իր հերթին՝ նաեւ հիվանդության ռիսկի վրա, նշել է Բաոն: Մեր հետազոտությունը հաստատում է սննդի մեջ ընկույզների ընդհանուր բուժական դերը»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է