Synopsys. Հաքերները կարող են կոտրել սեքս-ռոբոտներին

22:35   14 դեկտեմբերի, 2018

Բարձր տեխնոլոգիական հաճույքների նկատմամբ սերը կարող է թանկ արժենալ գայթակղությունների սիրահարներին:

The Sun-ը, Synopsys ընկերության տեղեկատվական անվտանգության հարցերով խորհրդական Թիմ Մաքքեյին հղում անելով, նշում է, որ կիբերհանցագործները կարող են կոտրել սեքս ռոբոտներին ինտիմ տեսանյութերին հասանելիություն ստանալու համար:

Նրա կանխատեսմամբ՝ ապագայում սեքս-ռոբոտները կարող են իրենց հաճախորդների մասին տվյալներ հավաքել, որպեսզի հետագայում բավարարեն նրանց պահանջները: Դա նշանակում է, որ կիբեր հանցագործները կարող են սեքս-տիկնիկին միացված տեսախցիկներին եւ խոսափողներին հասանելիություն ստանալ եւ շանտաժի նպատակով նրանց դեմ տեղեկություններ հավաքել:

Մաքքեյը նշում է, որ ռոբոտին կոտրելը հաքերների համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում:  Դա նշանակում է, որ ռոբոտացված կուրտիզանուհիների տերերը պետք է լրջորեն մտածեն իրենց անվբտանգության մասին (օրինակ՝ բարդ գաղտնաբառ դնեն):

Սեքս ռոբոտի հետ հնարավոր կլինի սեքսով զբաղվել միայն նրա համաձայնությամբ (տեսանյութ)

Ռոբոտի հետ սեքսը բարոյական տեսակետից ընդունելի է (ֆոտո)



© NEWS.am Medicine