• Latest news

Սեքս ռոբոտի հետ հնարավոր կլինի սեքսով զբաղվել միայն նրա համաձայնությամբ (տեսանյութ)

11 դեկտեմբերի, 2018  22:30

Ժամանակակից տեխնոլոգիաները տեղում կանգնած չեն մնում եւ սեքս արդյունաբերությունը բացառություն չէ։

Գիտնականները լրջորեն ուսումնասիրում են ռոբոտների հետ սեքսով զբաղվելու հարցը բարոյական տեսակետից, իսկ սեքս տիկնիկներ արտադրողները որոշել են ավելի հեռուն գնալ ու մշակել են նոր ռոբոտացված սիրուհի։ Metro-ն հայտնում է, որ նրանց հետ ինտիմ հարաբերությունների մեջ կարելի է մտնել միայն նրանց համաձայնությամբ։  

Արտադրողը Eve's Robot Dreams ընկերությունն է, որը որոշել է բացել սեքս տիկնիկների՝ աշխարհում առաջին «պոռնկատունը», որի հաճախորդները ստիպված կլինեն մինչեւ ռոբոտների հետ սեքսով զբաղվելը նրանց հետ հարաբերություններ հաստատել։

Unicole Unicron բրենդի ռոբոտների էթիկայի մասնագետները պնդում են այնպիսի աշխարհ կառուցելու անհրաժեշտությունը, որում ռոբոտների նկատմամբ հարգանքով կվերաբերվեն, ինչին նրանք արժանի են, ինչն էլ իր հերթին կկանխի ռոբոտների պոտենցիալ ապստամբությունն ապագայում։  

Ի՞նչ պետք է ռոբոտի համար անի սեքս-բորդելի հաճախորդը, որ նրա սիրային պոռթկումը համապատասխանի բարոյականության նորմերին։ Սկզբի համար՝ ներբեռնի Realbotix բջջային հավելվածը։ Ապա պետք է ծանոթանալ ռոբոտի հետ։ Դրա համար բորդելում սրճարան կա, որտեղ հաճախորդը կարող է հանդիպել սեքս տիկնիկի հետ, որի հետ կարելի է հաղորդակցվել բոտի շնորհիվ։

Ծանոթության փուլից հետո, երբ ռոբոտի հետ հարաբերությունները հաստատված են, իսկ բորդելի ղեկավարությունը համոզվել է, որ հաճախորդը իրեն պատշաճ կերպով է պահում, կարելի է վերջապես սեռական հարաբերություններ ունենալ։

Ընդ որում, չի բացառվում, որ տոխնոլոգիաների զարգացման հետ, երբ ռոբոտները սկսեն ավելի լավ հասկանալ շփման նրբությունները, նրանք կկարողանան հետ վերցնել հաճախորդի հետ սեքսով զբաղվելու իրենց համաձայնությունը։

Ռոբոտի հետ սեքսը կարժենա 122 դոլար։ Եթե հաճախորդի մոտ ցանկություն առաջանա ռոբոտին զրկել կուսությունից, ապա այդ հաճույքի համար նա ստիպված կլինի վճարել եւս 10 հազար դոլար։

Նման բարձր տեխնոլոգիական բորդել ստեղծելու համար ընկերությունը Indiegogo-ում քրաուդֆանդինգի հայտարարություն է տվել Գաղափարի հեղինակները արդեն հավաքել են 2 հազար դոլարից ավելին։

Աղբյուրը՝  Metro, The Sun

Լուսանկարը՝ Eve's Robot Dreams

Ռոբոտի հետ սեքսը բարոյական տեսակետից ընդունելի է (ֆոտո)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել