• Latest news

Ռոբոտի հետ սեքսը բարոյական տեսակետից ընդունելի է (ֆոտո)

5 դեկտեմբերի, 2018  22:26

Տեխնոլոգիաները, այդ թվում՝ սեքս-ինդուստրիայի, տեղում չեն դոփում։ Չինաստանում ստեղծում են արհեստական ինտելեկտով սեքս-տիկնիկներ, ինչը չէր կարող գիտնականներին չմղել պարզելու՝ արդյոք հասարակությունը բարոյական տեսակետից ընդունում է սեքսը ռոբոտի հետ։

The Daily Mail-ը հայտնում է, որ Հելսինկիի համալսարանի մասնագետները սոցհարցումների ընթացքում պարզել են, որ մեծ մասը կարծում է, թե ռոբոտի հետ սեքսն ընդունելի է այն դեպքում, եթե հաճախորդը միայնակ մարդ է

Ի դեպ, «խելացի» սեքս-տիկնիկները կարող են զրուցել՝ օգտագործելով չաթ-բոտը։ Դա կարող է տարօրինակ թվալ, սակայն մարդկանց հետ նրանց սիրային հարաբերությունների թեման այնքան է հետաքրքրում գիտնականներին, որ նրանք Մոնտանայում Ռոբոտների հետ սիրո եւ սեքսի միջազգային համաժողով են անցկացրել։

Այս միջոցառման շրջանակներում Հելսինկիի համալսարանի մասնագետները ներկայացրել են իրենց հետազոտությունների արդյունքները։ Այսպես, փորձարկման ընթացքում նրանք որոշել են հորինված պատմության միջոցով ստուգել կամավորների վերաբերմունքը ռոբոտի հետ սեքսի մասին։

Դեպքերը տեղի են ունենում 2035 թվականին։ Պատմության հերոսը (սցենարի մի տարբերակում՝ միայնակ, մյուսում՝ ամուսնացած) ընկնում է եվրոպական քաղաք, որոշում է այցելել պոռնկատուն, որտեղ կարելի է ընտրել կա՛մ ռոբոտի, կա՛մ սովորական կուրտիզանուհու։

Ընդ որում, ռոբոտի արտաքին տեսքը չի ներկայացվել, այնպես որ փորձի մասնակիցներն իրենք կարող էին որոշել՝ նման են նրանք մարդկանց, թե՝ ոչ։

Հարցվածներին խնդրել են պատասխանել, թե ինչ զգացմունքներ են նրանց մեջ առաջացրել երկու սցենարները։ Արդյունքում ամուսնացած հերոսն ավելի խիստ քննադատության է ենթարկվել, քան միայնակը։ Բացի այդ, հարցվածներից նրանք, ով մեծ սեռական փորձ է ունեցել, ավելի հանդուրժող են գտնվել պոռնկատուն այցելության հանդեպ՝ անկախ այն բանից, թե ում է ընտրել հերոսը՝ ռոբոտին թե մարդուն։

Հետաքրքիր է, որ կանայք, որպես կանոն, ավելի դաժանորեն են քննադատել հերոսին, քան տղամարդիկ։

Միաժամանակ, հարցվածները համաձայնել են, որ ռոբոտի հետ սեքսը նույնն է, ինչ սեքս-խաղալիքի հետ սեքսը։

 

Source: The Daily Mail

Photos: EPA-EFE

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է