Բրիտանացի գիտնականները ներկայացրել են արձակուրդի անսպասելի առավելությունները, որոնց մասին քչերը գիտեն: Դրանց թվում են լավ մաշկը, ավելորդ քաշի կորուստը, լիբիդոյի մեծացումը:
Արձակուրդում գտնվող մի քանի հազար մարդու հարցումը ցույց է տվել, որ վաստակած հանգստից հետո, 46 տոկոսի մոտ լիցքաթափվածության վառ արտահայված զգացում է առաջացել, 35 տոկոսի մոտ նվազել է սթրեսի մակարդակը: Բայց ավելի անսովոր է այն, որ հարցվածների 10 տոկոսը հայտնել է, որ բարելավվել է իր մաշկի վիճակը:
Հարցման մասնակիցների 6 տոկոսը հայտնել է, որ արձակուրդը դրականորեն է ազդել իր լիբիդոյի վրա եւ նույնքան մարդ էլ կարողացել է հանգստում ավելորդ քաշ գցել: Ընդ որում, արձակուրդի դրական հետեւանքների տեւողությունը միջինը 3 շաբաթից 3 ամիս է կազմել, ինչից հետո մարդկանց կյանքը վերադարձել է իր սովորական ընթացքին: Ինչպես կարծում է հոգեբան բժիշկ Լինդա Պապադոպուլոսը, արձակուրդի օգուտն առաջանում է գործոնների մի ամբողջ շարքի համադրությունից:
«Արձակուրդի ամենալավ հատկություններից մեկն այն է, որ դուք կտրվում եք ամենօրյա կյանքից եւ չեք անհանգստանում անհետաձգելի գործերի իրականացման համար, ինչպես նաեւ նոր տպավորություններ եք ձեռք բերում,- ասում է բժիշկ Պապադոպուլոսը: Դուք գործողությունների ավելի մեծ ազատություն եք ստանում, ինչը լիցքաթափման է հանգեցնում: Դա նվազեցնում է սթրեսի կորտիզոլ հորմոնի մակարդակը, որի բարձր ցուցանիշները բացասաբար են ազդում առողջության վրա»:






