Երբ մենք պարում ենք, ուղեղը կառավարում է մեր շարժումները` դրանք ռիթմին համապատասխանեցնելով: Պարերն օգտակար են մեր ուղեղի համար, բարելավում են տարբեր մակարդակներում դրա աշխատանքը եւ օգնում են խուսափել նեյրոդեգեներատիվ հիվանդություններից: 

Ուղեղի համար պարերի օգտակարությունը հաստատել են շատ հետազոտություններ: Օրինակ,  2013-ին New England Journal of Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ ֆրիսթայլ պարերը, որոնց ընթացքում պիտի կարողանաս որոշումներ կայացնել, օգնում են պահպանել մտքի սրությունը:  Նման պարերը ուղեղին ստիպում են անընդհատ թարմացնել կապերը նեյրոնների միջեւ, հատկապես ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են կատարողական գործառույթների, երկարաժամկետ հիշողության, տարածության մեջ կողմնորոշվելու, դատողություններ անելու եւ   3D առարկաներն ընկալելու կարողության, ինչպես նաեւ սահմանափակ տեղեկությունների առկայության պարագայում եզրահանգումներ անելու կարողության համար: 

Այսպիսով, բժիշկ օստեոպատ Բեքքա Ռոդրիգեսը բացատրում է, որ պարերը բարելավում են ուղեղին արյան մատակարարումը եւ նեյրոնային հակազդեցությունը: Բացի այդ, պարերի ընթացքում այլ մարդկանց հետ շփումը եւս շատ օգտակար է: Այս ամենի շնորհիվ պարերը կարող են նվազեցնել տարեց հասակում ուղեղի մի շարք հիվանդությունների եւ հոգեկան խանգարումների ռիսկը: Պարերն օգնում են մարդուն պաշտպանել նեյրոդեգեներատիվ հիվանդություններից, օրինակ` Ալցհայմերի հիվանդությունից: 

Այդ պատճառով մասնագետները մարդկանց խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախակի պարել, չէ որ պարերն օգտակար են ոչ միայն մարմնի, այլեւ ուղեղի համար: